ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել. «Մեր կառավարությունը սկսել է իրականացնել իրավական գործընթաց, սակայն իշխող ուժի անդամները տարբեր հարթակներում այնպիսի արտահայտություններ են անում, որոնք ակնհայտորեն հակասում են ձեր իսկ սկսած իրավական գործընթացին: Միջազգային հանցագործություն կատարած և կատարող անձանց հետ անհնար է բարեկամական հարաբերություններ հաստատել։ Ո՞րն է պատճառը, որ կառավարության ներկայացուցիչները չեն տիրապետում այդ կարևորագույն խնդրին, որ ճիշտ բառապաշար օգտագործեն»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կառավարությունը բոլոր կոնվենցիոն գործիքներն օգտագործում է ՀՀ և քաղաքացիների շահերը լավագույնս ներկայացնելու համար։

