Իշխանությունները մինչև մոսկովյան հանդիպումը ու մոսկովյան հանդիպման շրջանակներում բարձրացրել են գերիների հարցը և ոչ թե ուղղակի բարձրացրել են, այլ բանակցությունների մի հսկայական ծավալ հենց վերաբերվել է այդ խնդրի լուծմանը։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ խնդրի վերաբերյալ այս պահի դրությամբ առաջընթաց չի հաջողվել արձանագրել, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվելու են։
«Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ու խնդրին լուծում տալու անհրաժեշտություն կա ըստ էության, պետք է նշեմ նաև, որ իմ դիտարկմամբ Ադրբեջանն իսկապես ձգձգում է այդ հարցը, հասկանալով, թե որքան և բարոյահոգեբանական առումով է ճնշում ու ցավ պատճառում և միևնույն ժամանակ ներքաղաքական գործընթացների վրա է դրանով կարողանում ներազդել, ուստի իր գործելաոճը իմանալով կարծում եմ, որ հնարավորինս փորձելու է ձգձգել այդ հարցը, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են և տարվում են ամենաբարձր մակարդակով»,- ասաց Հայրապետյանը։
Նա նշեց, որ ապաշրջափակումը և մարտահրավերներ, և հնարավորություններ կտա։
Հարցին՝ ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը՝ նա նշեց. «Խոսքը բեռնափոխադրումների մասին է՝ Ռուսաստանի և Իրանի հետ կապի հնարավորության, այլընտրանքային ուղիների ձևավորման մասին, որը կնպաստի մեր գործընկերների և ռազմավարական դաշնակցի հետ կապ ունենալուն»։
Մանրամասները՝ տեսանյութում.

