Նման աներես իշխանությունը ինձ ուղղակի ապշեցնում է, ինձ թվում է ընթացքում տեսնելով որ չի ստացվում, պետք է գործողությունների դիմեին՝ թեկուզ իրենց հրաժարականի տեսքով, բայց այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ որ պահից կներգրավվի քաղաքական գործընթացներում՝ Քոչարյանը նշեց. «Ես չեմ ուզում ինչ որ բան ոչ հաստատեմ, ո՛չ՝ բացառեմ, բայց ամեն դեպքում այսօր նման բան չկա»։
«Պատերազմից մի քանի օր անց մենք մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։ Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչը բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչը կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,– ասաց նա։

