ArmDaily.am-ի հետ զրույցում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց համար այդպես էլ անհասկանալի մնացին իշխանական իրենց գործընկերների առաջնահերթությունները։
«Ցավոք, պիտի արձանագրենք, որ իշխանական մեր գործընկերների մոտ առաջնահերթությունները շարունակում են անհասկանալի մնալ, որովհետև այո, երկիրը լրջագույն խնդիրների առաջ է այսօր կանգնած և մարդիկ փորձում են իրենց ապիկարությունն արդարացնել, որ իրենց խանգարում են, չեն թողնում աշխատել։ Ուրեմն նա ընդամենը չի կարողանում կատարել իր գործը»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։
Վերջինս շեշտեց, որ ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնելու է գերիների մասին տեղեկատվությունը և չի թողնելու, որ այդ մասին մոռանան իշխանությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
