ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Վաղարշակ Հարությունյանի՝ ընդդիմության կողմից գերիների հարցի մասին բարձրաձայնումը որպես աթոռակռիվ որակելը նշանակում է, որ չի հասկանում, թե ինչ է խոսում։
Պատգամավորն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի իշխանությունների այսօրված ամենամեծ խնդիրը ընդդիմադիրներն են։
«Ըստ երևույթին տիկին Դավոյանը տեղյակ չի, որ իշխանության խնդիրը միշտ եղել է, լինելու է, կա ընդդիմությունը։ Նամանավանդ այս իշխանությունը տանուլ տվեց ամեն ինչ և փաստացի բերեց ոչնչացման եզրին ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլ հետևողականորեն տանում է դեպի ոչնչացում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ինձ համար շատ զարմանալի է, որ իրենց քաղաքական գործիչ հռչակած պատգամավորները գանգատվում են նրանից, որ ընդդիմությունը չի համաձայնվում իշխանության կործանարար որոշումների հետ»,- ասաց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

