ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ընթացքում որևէ ոտնձգություն ՀՀ սահմանների նկատմամբ լինելու դեպքում՝ հուժկու հարված կհասցվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։
Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ է փոխվել այժմ, երբ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ վստահ չեն եղել, որ օգնություն կտրամադրվի, Սարուխանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից թիրախավորվել են ՀՀ-ում այն ռազմական օբյեկտները, որոնք մասնակցել են գործողությունների պատերազմի ժամանակ։
Կարեն Սարուխանյանն անդրադրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու, Էդուրադ Աղաջանյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռանալուն և այլ հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում

