Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ քիչ առաջ այս պաշտոնից հեռացվեց Էդուարդ Աղաջանյանը։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
