Ներկա իշխանության ներկայացուցիչները նախկիններին հաճախ էին քննադատում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորելու հարցում։ Բայց պարզվում է՝ այս իշխանության մեջ եւս շատ են ընտանիքի անդամները, բարեկամները, հարազատները։
ArmDaily.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կին պաշտոնյաներին, որոնց ամուսինները ևս պաշտոն են զբաղեցնում, այսինքն՝ պաշտոնյաների պաշտոնյա կանանց։
Անուշիկ Ավետյան
Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։
Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը զբաղեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։ Այս դեպքում Նարեկ Բաբայանն ավելի ուշ է նշանակվել այդ պաշտոնին, քան Լենա Նազարյանը ընտրվել է պատգամավոր։
Մանե Մինասյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղարն է։
Հռիփսիմե Գրիգորյան
ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանի կինը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։
Շարունակելի...

