Օրերս «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Վանաձորում հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների, քաղաքացիների հետ։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Մանուկյանին չէին թողել մտնի Գյումրի։ Նրանք այնտեղ դավաճան էին անվանել Մանուկյանին։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ չի մասնակցել հանդիպմանը և ոչ մի բանից տեղյակ չէ. «Ինչքանով լրատվությունում եղել է, այնքանով եմ տեղյակ»։
Հարցին, թե ինչու չի մասնակցել, արդյոք ինչ-որ խնդիր է եղել, Ասլանյանը նկատեց. «Այ քեզ բան, էդ բոլորը ներկա են եղել, ես չէ՞, կամ լինելը պարտադիր էր։ Ես բոլոր պրոցեսներին հետևում եմ, անպայման չի ներկա լինեմ, ես Երևանում եմ եղել»։
Նա նաև նշեց, որ իր տեղեկություններով ոչ մի միջադեպ չի եղել.«Պիտի որ նորմալ անցած լինի, սովորական քաղաքական պրոցեսներ են, ցանկացած տեղ կարող են տեղի ունենալ, Վանաձորն էլ բացառություն չէ»։

