Մոսկվան միտք անգամ չունի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մասին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը ՌԴ-ի կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ինչպես ես եմ հասկանում, Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից, մենք նույնիսկ նմանատիպ միտք չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այդ տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների եւ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»,- հայտարարել Է Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել այնպիսի լուծման որոնմանը, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն այդ տարածաշրջանում:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
