«Ինչ կատարվեց Մոսկվայում: Ընդհանրապես խոսք լինել չի կարող դիվանագիտական հաջողության մասին: Որևիցե փաստաթուղթ պետք չէր ստորագրել, քանի դեռ իրագործված չէին նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության, որը որևիցե միջազգային իրավունքի ուժ չունի, մի քանի կետերը: առաջինը ռազմագերիների փոխանակումն է: Այնտեղ կար ֆիքսված կետ, որ ռազմական դադարից հետո բոլորն իրենց դիրքերում են մնում: Ինչ դիվանագիտական հաջողության մասին է խոսքը, երբ չի կատարվել եռակողմ հայտարարության ամենակարևոր երկու կետ»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի ակադեմիկոս, Մակեդոնիայում ՀՀ նախկին հյուպատոս Արայիկ Սարգսյանը:
Նրա խոսքում, միայն այն դեպքում կկարողանայինք խոսել դիվանագիտական հաջողության մասին, երբ Մոսկվայում ՀՀ վարչապետը պարտադրեր Ալիևին ու Պուտինին կատարել իրենց վերցրած պարտավորությունները. «Իշխանության պահելու առումով սա կարող է դիվանագիտական հաջողություն էր: Ըստ մեր ինֆորմացիայի, ամեն ինչ անելու են, որպեսզի ձգեն մինչև Բայդենի վարչակազմը մտնի հունի մինչև կարողանա իրագործել այն խոստումը, որը տրվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հոկտեմբերի 18-19-ին և դրան հաջորդած հոկտեմբերի 27-30-ը, առ այն, որ տարածաշրջան պետք է մտնեին ՄԱԿ-ի հովհանու ներքո խաղաղապահ ուժեր և երբեք չպետք է թույլ տային ռուսներին մտնել տարածաշրջան: Մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային: ԱՄՆ ռազմական ատաշեն նոյեմբերի 9-ին գտնվել է ՀՀ կառավարությունում, անձամբ պարոն վարչապետի աշխատասենյակում:Ես չեմ հավատում 17+-ին, եթե 18+ լիներ, հնարավոր է հավատայի: 30 տարի մսխեցինք իմ սերնդի ձեռք բերած հաջողությունները: Մնում է վերականգնել Լենինի արձանը, Կոմունիստական կուսակցությունը և դառնալ ՌԴ-ի մարզ: Հաջորդ քայլը լինելու է սա»:
Մանրամասները` տեսանյութում.

