Ինչպես արդեն հայտնել ենք, Բեռլինի Բրանդենբուրգ օդանավակայանից Մոսկվա է ժամանել ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Մեր աղբյուրների համաձայն Շերեմետևո օդանավակայանում վայրէջք կատարած Նավալնուն անմիջապես ձերբակալել են՝ անձնագրային հսկողությունն անցնելուց հետո:
Նշենք, որ Նավալնին ժամանել է «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով, որն ի սկզբանե պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ինքնաթիռն ուղղորդել են դեպի Շերեմետեւո:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
