Իմ կարծիքով մեր հանրությունը բաժանվում է լավատեսների ու վատատեսների, ցավոք պատերազմներից, առավել ևս պարտությունից հետո վատատեսների թիվը գերակայություն է դառնում: Այս մասին այսօր AD TV «Հարցազրույցի» ժամանակ ասաց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Մի կարծիքով նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մեր հանրության մոտ և մասնավորապես Արցախի ժողովրդի մոտ խնդիր առաջացավ անվտանգության, ու քանի որ մինչ այդ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն էր, իսկ քանի որ Հայաստանը պարտվածի փաստաթուղթ ստորագրեց, բնականաբար Արցախի ժողովուրդը պետք է փնտրեր նոր անվտանգության երաշխավորի և այդ անվտանգության երաշխավորը տեսավ ռուս զինվորի մեջ և դրա համար տեղի ունեցան այդ գործընթացները՝ դպրոցների պատերին շնորհակալություններ, քաղցրավենիքով ռուս զինվորին դիմավորել, ինչը հակասական տրամադրություններ ստեղծեց և որոշակի ժնշող տպավորություն թողեց այն մարդկանց վրա, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել էին Արցախյան ազատամարտին»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ Մոսկովյան հանդիպումն իր բացասական հետևանքներն ունի նաև Ադրբեջանի վրա. «Ադրբեջանը համարում էր, որ Արցախի խնդիրը լուծվել է, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասում է, որ խնդիրը լուծված չէ ու Մինսկի խումբը լուծելու է: Ադրբեջանում այս պատերազմից հետո դժգոհություններ կան, իրենք իրոք համարում եմ, որ խնդիրը լուծված չէ, որ Ստեփանակերտում հայեր են ապրում, որ ռուսական զինվորը եկել մտել է իր երկիր, իր խաղի կանոններն է թելադրում: Այս հանդիպումից դժգոհ է նաև Թուրքիան, քանի որ հանդիպումը եռակողմ էր, Թուրքիան համարում է, որ Ադրբեջանը իրենց գլխից թռնում է, առանց իրենց ռուսների հետ սիրախաղեր է անում, պայմանավորվածությունների է գնում առանց իրենց, այն դեպքում, որ իրենք են օգնել հաղթել պատերազմը»:
Մանրամասները՝ տեսանյութում.

