Այսօր Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից, նրան փոխարինելու է Արսեն Թորոսյանը, ով, ավելի վաղ շրջանառվող տեղեկությունների համաձայն, առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել:
ArmDaily.am-ի՝ կառավարության աղբյուրները հաստատում են տեղեկությունը: Ասվածի ապացույցն է նաև այն, որ չեղարկվել է Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսը Էդուարդ Աղաջանյանի հետ: Որպես պատճառ նշվում է Աղաջանյանի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը:
Նշենք, որ ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը Աղաջանյանի փոխարեն լինելու է սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
