Հունվարի 1-ից բարձրացել է Արտաշատ-Երևան տրանսպորտի գինը: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Խաչատրյանը, ով օգտվում է Նարեկ-Երևան երթուղուց:
Նա նշեց, որ տենդերը տարիներ առաջ շահել են 400 դրամով, բայց երկար տարիներ ուղևորներից գանձվել է 300 դրամ, այս տարի հունվարի 1-ից ուղեվճարը դարձել է 350 դրամ: «Մեր գյուղի հետ կապված գինը կարծես թե տենդերի սահմաններում է, բայց սպասարկման հետ կապված խնդիր կա: Ավտոբուսները շատ անորակ են, և կասկածելի , թե ինչպես են դրանք հաղթել տենդերը: Բայց բոլոր արտաշատցիներս գիտենք, որ «Լիգա» ՍՊԸ-ն պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, մենք գիտենք այն ժամանակ նրանք ինչ պաշտոնների էին և ինչ պայմաններում կարող էին հաղթել: Ավտոբուսների աթոռները չոր են, մի մասը կոտրված, դռները չեն փակվում նորմալ, ցուրտ, քանի ու այսպիսի պայմաններում գինը բարձրացնելն արդարացված չէ: Մենք մեր պայքարը որ սկսկել ենք, շեշտը դրել ենք դրա վրա, որ գնի դիմաց որակ ենք ուզում»:
Անդրադառնալով Երևան-Դվին երթուղու գնի բարձրացմանը, նա նշեց, որ այն անօրինական է, տեսչությունն ուղարկել է նկատողություն, բայց ընկերությունը շարունակում է ուղևորներից գերավճարներ գանձել: «Քանի որ երկրորդ կազմակերպությունը չկա, որը ուղևորափոխադրումը կիրականացնի, ընկերությունում առիթից օգտվում են, մարդկանց շանտաժ են անում, որ եթե մենք չլինենք, կմնաք առանց տրանսպորտի՝ տաքսիներով կերթևեկեք»:
Նշենք, որ այսօր տրասնպորտի թանկացման դեմ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել:

