Ալբերտ Ավդոլյանը վճարել է 1.2 մլն դոլար մի նվերի համար, որը Հայաստանին մատուցել էր մի ուրիշ սփյուռքահայ՝ Սերժ Թանկյանը: Այս մասին այսօր հայտնեց Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Այն բանը, որը մեզ մատուցվեց աննախադեպ և պատմական նվեր՝ System of a Down-ի և Սերժ Թանկյանի համերգը՝ նույն 2015թ-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վրա արժեցել է 1.2 մլն դոլար: Այդ գումարը վճարել էր Ալբերտ Ավդոլյանը: Մենք բոլորս գիտենք Սերժ Թանկյանի նվերի մասին, բայց մենք երբեք չենք լսել Ալբերտ Ավդոլյանի կողմից ֆինանսավորված նվերի մասին: Այդ գումարից գրպանային ծախսերի համար System of a Down-ի շահերը ներկայացնող կազմակերպությունը ներառել է 273 հազար դոլար որպես նվեր անող տղաների գրպանային ծախսեր»,- ասաց Մինասյանը:

