ArmDaily.am-ն «Ինսթագրամի հայ հայտնիները» շարքում այս անգամ կներկայացնի համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանի (Վարդա) ինսթագրամը:
Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում, վեցերորդ երեխան է։ Հայրը հայ ինժեներ է, իսկ մայրը` մարի դերձակուհի։ Հայրը նորածին դստերն անվանել է հնագույն հայկական անունով` ի պատիվ իր մոր` Վարդանուշի: Մայրը կրկեսային մարմնամարզության վարպետ է և 7-ամյա Վարդային տվել է «Արենա» կրկեսային ստուդիա: Ավելի ուշ Վարդան սկսել է երգել «Արծաթյա զանգեր» անսամբլում, խաղալ թատրոնում, «Արլեկին» ստուդիայում: Ավելի քան տասը տարվա գործունեության ընթացքում հասցրել է դառնալ առաջինը և ամբողջ աշխարհով մեկ նվաճել ամենահեղինակավոր տիտղոսները (ներկայացել «Սև հրեշտակ» բեմական անունով)։
Երգիչ Սերգեյ Զվերևը Վարդային առաջարկել է ձայնագրել զուգերգ՝ «Люди-ангелы», և 2011 թվականի փետրվարին երգիչները թողարկել են երգի տեսահոլովակը։ Ապա նրանք նկարահանվել են «XXL» տղամարդկանց ամսագրի համար։ Նրանց սկանդալային ֆոտոշարքը Ռուսաստանի և Ուկրաինայի «XXL» ամսագրի համար դարձել է լավագույն լուսանկարչական ֆոտոշարքի հավակնորդ:
Հաջորդը Վարդան համագործակցել է Վիտալի Կոզլովսկիի հետ։ Ձայնագրվել է առաջին տեսահոլովակը` «Մի թող ինձ մենակ» («Не оставляй меня»), ռուսերենով և հայերենով։
Տեսահոլովակը ներկայացրել են Ուկրաինայում և Հայաստանում։ 2012 թվականին զույգը ձայնագրել է ևս մեկ համատեղ ամառային պարային երգ-տեսահոլովակ` «Потанцуй»։ Այդ ժամանակ Վարդան հանդես է եկել ոչ միայն որպես կատարող, այլև որպես բառերի և երաժշտության գրող-երգահան։ 2012 թվականին Վարդան դարձել է խոշոր միջազգային երաժշտական նախագծի մասնակից։ Այս համագործակցությունը համախմբել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ մասերի` հայկական ծագում ունեցող արտիստների։ Վարդան Դմիտրի Խառատյանի, Զառայի, Ալեքսեյ Չումակովի, Եվա Ռիվասի հետ ձայնագրել է հայրենասիրական երգ, որը կոչվում է «Армения»։
Վարդան շատ ակտիվ է ինսթագրամում, հաճախ է սթորիներ, ինչպես նաև պոստեր անում:
«Մերկապարուհի». ինձ հաճախ են այսպես անվանում՝ ցանկանալով վիրավորել, բայց ինձ համար դա վիրավորական բառ չէ։ Երբ քեզ բանաստեղծություններ են նվիրում, երբ մարդիկ 17 տարի անց հիշում են, թե ինչպես են հետեւել Ուկրաինայում մերկապարի առաջնությանը քո հաղթանակին… Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի…
Ես մերկապարի առաջին չեմպիոնն էի, Pole Dance-ի առաջին չեմպիոնը… Ձողին պարերի եւ իմ սեփական էվոլյուցիան, իմ երազանքները, աշխատասիրությունն ինձ օգնել են գտնել իմ կոչումը։ Օգնել ուրիշներին իրենց գեղեցիկ, կանացի զգալ պարում ու ոչ միայն»,-մի անգամ ասել է Վարդան:
Վարդան ինսթագրամում ունի 410 հազար հետևորդ, նա հետևում է 414 մարդու: Այս ընթացքում կատարել է 6794 գրառում` հիմնականում իր փորձերից, պարերից լուսանկարներ:

