Այսօր Գյումրիում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այն խոսքին՝ եթե ԱԺ-ում առաջադրվի Էդմոն Մարուքյանի՝ վարչապետ դառնալու թեկնածությունը, ապա ԲՀԿ-ն կողմ կքվեարկի, հայտարալել է, որ դա ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ցանկությունն է եղել:
«Եթե իրենք իրենց նպատակի մեջ ազնիվ են եւ ուզում են՝ այս մարդը հեռանա, դրա ուղղությամբ պետք է հստակ, հետեւողական քայլեր իրականացնեն։ Այս շարժումը չի կանգնելու, քանի դեռ այս դավաճանը գտնվում է իշխանության, եւ մենք անելու ենք ամեն ինչ այդ ուղղությամբ։ Մենք շարունակում ենք մարզային այցելությունները։ Այո, այս 10 օրվա ընթացքում դադար է եղել։ Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ այս մարդու մեկ օր ավել մնալը կորուստ է մեր պետության համար։ Մենք երկու ամիս փողոցից չենք գնացել, նաեւ առաջիկայում եւս չենք գնալու»,- նշեց նա եւ հավելեց, որ խնդիրը հետեւյալն է՝այս պահանջը պետք է վերածվի համաժողովրդական պայքարի»։
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Սաղաթելյանը նշեց, որ տարօրինակ է, երբ գերիների հարազատներն իրենցից են որդուն պահանջում. «Եթե Նիկոլ Փաշինյանը այդ 30 աջակիցը ունի Գյումրիում, հրաշալի է ամեն ինչ, եւ ես չեմ կարծում՝ իրենց թիվը ավելի է։ Ամենակարեւորը՝ մեր պայքարը հենց այդ քաղաքացիների համար է, այն քաղաքացիների, որ մեր ճանապարհը փակել էին, որովհետեւ մենք պետք է փրկենք իրենց, այսօր եթե չեն գիտակցում, վստահեցնեւմ եմ՝ վաղը կգիտակցեն»։

