Հայտնի են հանրապետական և մայրաքաղաքային սփռման իրավունք ստացած հեռուստաընկերությունները: Ըստ այդմ, հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են. «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն: Հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարք» , որ նույնն է «TV5»-ը, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ»-ն, «Մելտեքստ», որ նույն է Ա1+եւ Freenews ՍՊԸ-ն:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Կառավարությանը։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ նրան հնարավոր է փոխարինի ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ով նախ կնշանակվի Շիրակի փոխմարզպետ, ապա նրա վրա կդրվի մարզպետի պարտականությունները։
Մամուլում տարածված լուրերիկ համաձայն ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը Աննա Հակոբյանը և դուստրը Մարիամ Փաշինյանն մեկնել են Մոսկվա։ Շրջանառվող լուրերի համաձայն նրանք մեկնել են ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցերը կարդավորելու համար։ Վարչապետի խոսնակը ArmDaily.am-ի ասել է, որ որ վարչապետը և նրա ընտանիքի անդամները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու անհրաժեշտություն չեն տեսնում։
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ-ում այսօր հանդիպել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ։ Աժ մյուս խմբակցությունների հետ Թադևոսյանն հանդիպել էր նախօրեին։
Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևն այսօր այցելել է Շուշի։ Նրան ուղեկցում են կինն ու դուստրը։ Ալիևը քաղաքում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը, ցույց տվել 1982 թվականին նույն վայրում արված իր լուսանկարը, որտեղ նա 20 տարեկան է: Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողությունների արդյունքում օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասն այդ թվում՝ Շուշին։

