Ինչպես արդեն հայտնել ենք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները՝ փակ գաղտնի քվերակությամբ։
Մրցույթը հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար, և 9 սլոթ մայրաքաղաքային ծածկույթի համար: Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական պայմանագրի համաձայն՝ ռուսական 1 հեռուստաալիք ստանում է հանրապետական սփռման արտոնագիր՝ առանց լիցենզիայի, և 2 ռուսական ալիք ստանում է մայրաքաղաքային սփռման արտոնագիր՝ առանց լիզենզիայի: Ըստ այդմ Հանրապետական սփռման համար մնում էր 5 սլոթ։ Այս սլոթերի համար հայտարարված մրցույթին դիմել էր 12 հեռուստաընկերություն՝ «Արմնյուզ», «Հ2», «5-րդ ալիք», «Կենտրոն TV», «Արմենիա», «A TV», «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ), «Freenews», «Ա1+», Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, «Երկիր Մեդիա» և «Շանթ»։
Ավտոմատ հանրապետական մուլտիպլեքսում ընդգրկվում է Հ1-ը։
«1in.am»-ը մինչև մրցույթն իր հայտը հետ է վերցրել։
Ըստ այդմ միավորները բաշխվեցին հետևյալ կերպ.
«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,
«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր,
«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր,
ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,
«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,
«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,
«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,
Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր։
Մայրաքաղաքայինի համար դիմած հեռուստաընկերությունները հետևյալ թվով ձայներ են ստացել.
«Արփի մեդիա» 542 միավոր,
«Դար 21» 492 միավոր,
«Մո TV» Մեդիա հոլդինգ (Նոր Հայաստան) 463 միավոր,
Միակ հեռուստաընկերությունը, որը չի հավաքել 280 բալի բավարար շեմը՝ «Շանթ սպորտն» է, որը հավաքել է ընդամները 216 միավոր։
Հանրապետական սփռման դիմած բոլոր հեռուստաընկերությունները, բացի «Հ2»-ից և «Ա1+»-ից, դիմել էին նաև մայրաքաղաքային սփռման համար, որպեսզի հանրապետական սփռման համար միավորների չբավարարելու դեպքում հնարավորություն ունենան մայրաքաղաքային հեռարձակում իրականացնել
Արդյունքում՝ հանրապետական սփռման հնարավորություն ստացան.
Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն,
Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա),
Շանթ ՍՊԸ-ն
ATV ՍՊԸ-ն,
Մուլտիմեդիա կենտրոն TV ՓԲԸ-ն։
Իսկ մայրաքաղաքային սփռում ստացան
Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք),
Արմնյուզ ՓԲԸ-ն,
Freenews ՍՊԸ-ն,
Արփի մեդիան,
Դար 21-ը,
Մո ԹԻՎԻ-ն:
«Հ2» և«Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին՝ համապատասխանաբար 626 և 545, որոնք կարող էին բավարարել մայրաքաղաքային սփմռան սլոթի համար, դուրս մնացին։
Նշենք, որ մայրաքաղաքային սփռման սլոթում 1 տեղ թափուր է մնացել։ ArmDaily.am-ի տեղեկություններով «Հ2», «Ա1+» և «1in.am»-ը այս թափուր տեղի համար դիմելու են։ «Հ2»-ի շանսերը բավականին բարձր են գնահատվում, քանի որ ըստ օրենքի՝ 3 տարվա փորձառություն ունեցող հեռուստաընկերությունները առավելություն ունեն։

