Հունվարի 14-ին, Azadlıq Qəzeti ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ արևմտյան ակտիվիստները (այսինքն՝ իրանաբնակ ադրբեջանցիները) ձերբակալվել են Ադրբեջանին սատարելու համար: Ադրբեջանցի ակտիվիստները ձերբակալվել են Իրանում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանին սատարելու համար: Այս մասին գրում է infoteka24.ru-ն:
Նրանք ձերբակալվել են Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցի ժամանակ: Յասմին Զոֆուրին, Հաքիմե Ահմեդը, Սադուլլա Սասանին, Ռահիմ Սասանին և Մեհդի Պուրալին դատապարտվել են 1 տարվա ազատազրկման՝ մտրակի 60 հարվածներով:
Ըստ ադրբեջանական “Azadliq” թերթի, ակտիվիստներ Մեյզեմ Չոլանին և Ալի Շեյրջան դատապարտվել են 4 տարվա ազատազրկման և մտրակի 20 հարվածի:
Նշվում է նաև, որ Ուրմիա քաղաքում նույն արարքի համար «ազգային ակտիվիստ» Սալար Թահիր Աֆշարը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
Ակտիվիստների ձերբակալման պաշտոնական պատճառը հասարակական կարգի խախտումն է եղել և քաղաքացիական ծառայողի հրամանին չենթարկվելը:

