Նորվեգիայում մահացել է 23 մարդ, որոնք պատվաստել են Pfizer ընկերության` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Այս մասին ասվում է նորվեգական դեղամիջոցների գործակալության կայքում։
Մասնագետները պարզում են քաղաքացիների մահվան պատճառները։ 13 դեպք արդեն ուսումնասիրվել է։
Գործակալությունում նշել են, որ պատվաստանյութն իսկապես կարող էր կողմնակի բարդություններ առաջացնել, որոնք հանգեցրել են «տարեց մարդկանց մոտ առկա հիվանդությունների ավելի լուրջ հոսքի»:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Pfizer ընկերության կողմից սկսվել է դեկտեմբերի 27-ին: Առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցների բնակիչները։
ԱՄՆ-ում նաև սկսել են բնակչությանը պատվաստել Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների դեղամիջոցներով: Մեծ Բրիտանիայում հաստատվել է Pfizer և AstraZeneca պատվաստանյութերի օգտագործումը։

