Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում է նաեւ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել, որի օրակարգում ընդգրկված 48 հարցերից միայն 3 են զեկուցվել։ 2 հարց գաղտնի է եղել, մեկը օրակարգից հանվել է, ևս մեկը չի քննարկվել, մյուսները եղել են չզեկուցվող։
Ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ, ծնողներից մեկը նշել է, որ երեկ վարչապետի անփութության պատճառով մահ ենք ունեցել, զոհվածի մայրը սպասում էր որդուն, ում արձակուրդը պարբերաբար հետաձգվում էր։ Մայրը ուզում էր գրկել իր երեխային, բայց այսօր տեսնելու է իր երեխային, շատ կներեք, դագաղի մեջ։ Դա՞ է ձեր փրկած կյանքը, հարցրել է զոհվածների ծնողներից մեկը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հանդիպել է ԲԴԽ թափուր անդամի պաշտոնի թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Հանդիպումից հետո Ջհանգիրյանը կրկին խոսել է ԲԴԽ գիտնական անդամի տարիքային սահմանափակումներին ու անդրադարձել նախկին ԲԴԽ նախագահին նշելով, որ եթե Գագիկ Հարությունյանի ընտրությունն ԲԴԽ նախագահի պաշտոնում հակասահմանադրական էր, ապա 2 տարվա ընթացքում դատավորների ու դատարանների կայացված ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի։
Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Լուսինե Քոչարյանը հունվարի 15-ից կազատվի Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Քննարկումներ են ընթացել նրա՝ Կարմիր խաչում աշխատանքի տեղավորվելու մասին։ Սակայն Քոչարյանն ամենայն հավանականությամբ նշանակվելու է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանը Քոչարյանի փոխարեն նշանակվելու է նախարարության գլխավոր քարտուղար։

