Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բիոօրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Յուրի Ուտկինի ղեկավարությամբ ռուս գիտնականները կարողացել են կանխել կորոնավիրուսով մարդու բջիջների վարակումը՝ օգտագործելով ֆոսֆոլիպազ ընտանիքի ֆերմենտներ, որոնք մտնում են իժերի եւ այլ օձերի թույնի կազմի մեջ, գրում է ТАСС-ը։
Պարզվել է, PLA, նոր տեսակի կորոնավիրուսի (SARS-CoV-2) թաղանթում կան ճարպային մոլեկուլներ, որոնք իրենց կառուցվածքով նման են բջջային մեմբրանի այն մասերին, որոնք հարձակվում են ֆոսֆոլիպազ А2 (PLA2)-ի վրա, որը հանդիսանում է իժերի եւ այլ օձերի թույնի առանցքային ֆերմենտներից մեկը:
Նրանց թույնի ֆերմենտները ճնշում էին վիրուսի տարածումը, ոչնչացնում վիրուսային մասնիկները սննդարար միջավայրում եւ խանգարում նրանց միացվել բջիջների մակերեւույթին գտնվող ընկալիչների հետ: Կարեւոր է, որ ֆոսֆոլիպազի արդյունավետ դոզան չի լուծել բջջային թաղանթները եւ չի հրահրել բջիջների վտանգավոր փոփոխություններ։

