Այսօր ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր որոշել են պատասխանները ստանալ թե ինչպիսին է լինելու իրենց հերոս տղաների ճակատագիրը։
«Մենք որոշել ենք այդ պատասխաները ստանալ երկար ժամանակ խույս տվող ղեկավարությունից։ Այսօր հույս ունեմ, որ տղամարդկություն կունենա կառավարության ղեկավարությունը մեզ պատմելու մինչև վերջ։ Եթե դրանք դիվիդենտներ չէին շահելու ժողովրդի կողմից, փրկել եք պարոն վարչապետ, փրկեք մինչև վերջ։ Երեկվա երկու դեպքն էլ ձեր շահած դիվիդենտների առկայության մասին չեն խոսում։ Երեկ ունենք ձեր կողմից անփութության պատճառով մահ, որին մայրը սպասում էր, որի արձակուրդը պարբերաբար հետաձգվում էր, որի մայրը ուզում էր գրկել իր երեխային, բայց այսօր ինքը տեսնելու է իր երեխային, շատ կներեք, դագաղի մեջ։ Դա՞ է ձեր փրկած կյանքը»,- ասաց նա։

