Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործաղ բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
