ArmDaily.am-ի զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ, իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
-Պատերազմին նախորդող շրջանում ու հատկապես պատերազմից հետո Հայաստանում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության քարոզ է տարվում։ Ադրբեջանում արդյոք նու՞յն պատկերն է այդ առումով, թե ոչ։
-Կարելի է ասել չկա ընդհանրապես և մնում է Ադրբեջանում այն մակարդակում, ինչքան մինչև պատերազմում։ Գաղտնի չէ, որ Ադրբդեջանում և Ադրբեջանից դուրս էլ կան ադրբեջանցիներ, որոնք խիստ մարգինալ խումբ են կազմում որևէ առնչություն չունեցող մեծամասնության կամ անգամ մեծամասնությունից ցածր երկրի հասարակության հատվածի հետ, որոնք կողմ են խաղաղության և անգամ պատերազմի ժամանակ հայտարարություն տարածեցին։ Իրենք շատ քիչ թիվ են կազմում և իրավիճակը այս առումով պատերազմից հետո, խաղաղություն ցանկացողների կամ խաղաղություն քարոզին միացողների՝ դուրս չի եկել նշածս խմբի շրջանակներից։ Ոչ իշխանությունը, ոչ մերձիշխանական շրջանակները, ոչ ընդդիմությունը բացարձակապես տեղ չի տալիս ու չի վարում խաղաղության քարոզ։ Իրենց հետաքրքրող մի խնդիր կա հիմնականում, որի մասին խոսում են իշխանական քարոզիչները, հասարակությունը, ընդդիմությունը՝Լեռնային Ղարաբաղի վերջնական լուծումն է։ Իսկ իրենց պատկերացրած լուծումը տարածքի ամբողջական անցումն է Ադրբեջանի Հանրապետությանը և հայկական ներկայության բացառումը այդ տարածքներում։
-Ադրբեջանում հայտարարություն տարածվեց իշխանությունների կողմից, որով ադրբեջանցիներին հրավիրում էին պայմանագրային զինծառայության։ Արդյոք սա հիմք է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։
-Իրենք միշտ են անում հայտարարություններ՝ ժամանակ առ ժամանակ՝ անգամ մինչև պատերազմը, ցանկացողներին հրավիրում են պայմանագրային զինծառայությանը, ուղղակի այստեղ հետաքրքիր է այն հանգամանքը, որ դա արվում է պատերազմից հետո։ Ըստ էության, եթե մեր կողմը խաղաղության մասին և պատրաստվում է իբր երկարաժամկետ խաղաղության, ապա անտրամաբանական է թվում դրան զուգահեռ 20 տոկոսով մոտավորապես մեծանում է 2021-ի բյուջեում ռազմական հատկացումները, դրան զուգահեռ ավելի ակտիվ ու ավելի ագրեսիվ պտտվում է այդ տեսահոլովակը։ տեսահոլովակն ինքը նոր չի և ակտիվ շրջանառվում է հիմա և հարց է առաջանում, եթե երկու կողմն են պատրաստվում խաղաղության, ապա ինչ խնդիր ունի Ադրբեջանը՝ մեծացնելու իր զինծայառողների թվաքանակը։ Պատերազմի խնդիր չունեցող երկիրը կարող է սահմանափակվել այն քանակով,որը ուներ, չնայած իրենք էլ են ունեցել բացի նյութատեխնիկականից՝ ունեցել նաև մարդկային կորուստներ։ Զուտ քարոզչության առումով խիստ տարբեր են գործընթացները, որոնք տեսնում ենք երկու երկրներում։ Մեզ մոտ սահմանների բացման, խաղաղության քարոզն է, Ադրբեջանում՝ նոր պայմանագրայիններով բանակը համալրելու, ռազմական բյուջեի ծավալը մեծացնելու քայլեր են արվում ու դրան զուգահեռ չկա խաղաղ համակեցության կամ խաղաղության քարոզ։
-Ադրբեջանում բացի Արցախն ամբողջությամբ զավթելու դիսկուրսից, ի՞նչ այլ քննարկումներ են ծավալվում։
-Հետպատերազմյան Ադրբեջանում շարունակում է մեծանալ թուրքական ազդեցությունը՝ շրջանառվեց լուր երեք քաղաքներում թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին՝ Լենկորանում հարավում, գանձակում ու Կապաղակում կամ իրենց օգտագործած ձևով՝ Գաբալայում։ Իհարկե Ադրբեջանի ՊՆ-ն անմիջապես հերքեց այդ լուրը, բայց հետագա հայտարարությունները տարբեր տեղերից հնչող, վերաբերում է հիմնականում իշխանական և ոչ իշխանական շրջանակներին, թույլ են տալիս ենթադրել, որ այդ խնդիրը կա և ՊՆ հերքումը չի փակում այդ խնդիրը վերջնականապես ու Թուրքիան նպատակ ունի ունենալ ավելի լուրջ ռազմական ներկայություն Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ի դեպ՝ այդ մասին խոսվում է վերջին երկու օրվա ընթացքում ՝ մոսկովյան հանդիպումից հետո, որ որևէ գործընթաց որևէ կոնֆիգուռացիոն փոփոխություն չի կարող խոչընդոտել այն լուրջ ռազմական ներկայությանը, որը ունենալու է Թուրքիան Ադրբեջան հանրապետության տարածքում։
-Երեկ ռուսական «Կոմերսանտը» մի քարտեզ հրապարակեց, որտեղ նշված էր Թուրքիան ու Արդբեջանը իրար միացնող երկաթգիծը։ Այդ քարտեզում երկաթուղու մի մասը նաև Սյունիքով էր անցնում։
-Այս երկաթուղին նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով և խոսքը վերաբերում է և ավտոճանապարհին և երկաթուղային գծին։ Ի դեպ՝ առայժմ խոսում են միայն բեռների տարանցման մասին և նախատեսված է լինելու բեռնափոխադրման համար և որը վերահսկելու է Ռուսաստանի դաշնությունը։ Այստեղ մի հետաքրքիր պահ կա՝ ըստ էության անվտանգությունը Հայաստանի տարածքում վերահսկելու է և երաշխավորելու է Ռուսաստանի դաշնությունը, իսկ արդեն Ադրբեջանական տարածքում ոչ նույն անվտանգության երաշխիքը, ոչ վերահսկողությունը։ Ադրբեջանական տարածքում թողնվում է վերահսկողությունը և անվտանգության երաշխավորումը ադրբեջանական հանրապետությանը։ Եթե հնարավոր է նման բան անել ադրբեջանական տարածքի համար, ի վերջո հայկական բեռներ են, ենթադրվում է, որ տարանցվելու Ադրբեջանի տարածքով։ Ինչու նույնը չի կարելի անել նաև Հայաստանի Հանրապետության դեպքում և վերահսկողությունը ճանապարհի թողնել իրականացնել Հայաստանի Հանրապետությանը։ Կամ եթե կողմերից մեկի դեպքում կա անվտանգություն ու վերահսկողություն երրորդ երկրի կողմից, ապա պետք է նույնը ենթադրվեր նաև մյուսի դեպքում՝ կրկին նույն երկրի կողմից։ Եթե պիտի փոխադարձ վստահություն լիներ և անվտանգության երաշխիք,կամ եթե կողմերից մեկում չկա, ապա ինչով է պայմանավորված, որ մյուսի դեպքում հանձնվում է վերահսկողությունը այլ պետությանը։ Սա ինչքան էլ հայտարարեն, որ միջանցք չէ, ըստ էության հենց միջանցք է և որի վերահսկողությունը որևէ կապ չունի քո երկրի հետ։ Քո երկրի տարածքով անցնող ճանապարհ է,որը դու չես վերահսկելու։ ԵթեԵթե անվտանգության սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքում կա, սիկ Ադրբեջանում չկա՞։ Եթե հակամարտող երկրներից մեկի դեպքում այդ սպառնալիքը կա, ապա մյուս դեպքում էլ է նույն վտանգը սպառնում։Ո՞վ է երաշխավորելու մեր բեռների ամվտանգ տարանցումը Ադրբեջանի տարածքում կամ եթե նույնը երաշխավորում է Ադրբեջանը, ապա նույնը կարող է անել Հայաստանը։
-Սա նշանակում է սուվերենության կորո՞ւստ։
-Միանշանակ։
Զրուցեց Հայկա Ալոյանը

