ԱՍԱԼԱ-ն հիմա ամենևին էլ այն չէ, ինչ պատկերացնում են մարդիկ, այսօր ժամանակները, պայմանները, մեթոդները փոխված են, ուրիշ ձևեր կան պայքարի. Վազգեն Սիսլյան Ջալալին պատերազմի ժամանակ եմ տեսել, տեղյակ եմ՝ ինչպես է դեպքը եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու. ԲԴԽ անդամներ են ընտրելու Հիմա Կարսում էլ ոչ մի հայ չկա, դա չի նշանակում, որ այն թուրքական քաղաք է, Ստամբուլն էլ միշտ կմնա հունական. Արմինե Ադիբեկյան Պատգամավորը որևէ փորձ, գիտելիք, աշխատանք չի իրականացրել գերիների հետ կապված, հետևաբար՝ իր բոլոր հայտարարությունները բանիմաց, պրոֆեսիոնալ ՄԻՊ-ի հանդեպ առ ոչինչ են. Լարիսա Ալավերդյան Այսօր 21-րդ դարի 21-րդ տարվա 21-րդ օրն է Որքան արժե Ջիլ Բայդենի «Markarian» ապրանքանիշի զգեստը (լուսանկարներ) Երևի քաղաքացի Փաշինյանին լավ չեն իրազեկել, նախկինում հարյուրավոր զինվորական գերիներ են վերադարձվել. Լարիսա Ալավերդյան Առողջապահության նախարարը չի հերքում, որ մայրը դեղագործական ընկերությունում «փայաբաժին» ունի (տեսանյութ) Հիմնավորվել է՝ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ՔԿ-ն՝ Կուտոյանի մահվան մասին (տեսանյութ)
Երևան, 21.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Դատական իշխանությունը սանձելու վերջին անհույս ճիգը կամ Ջհանգիրյանն այլևս նախկին չէ

Ինչպես եւ գրել էինք, իշխանությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է առաջադրելու ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար։ Արդեն «Իմ քայլի» հետ հանդիպումը եղել է, առաջիկա քառօրյային նրա թեկնածությունը կներկայացվի խորհրդարանին։ Ջհանգիրյանը ուրախ կլիներ, որ ընտրվեր շատ բարձր քվեով՝ լինելով նաեւ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուն։ Վաղը կհանդիպի նաեւ խորհրդարանական այդ խմբակցությունների հետ։

Իսկ այսօր Գագիկ Ջհանգիրյանը փայլել է իր «բարեվարքությամբ», լրագրողների հետ շփման էթիկայով։ Նա կին լրագրողներից մեկի հարցերին ի պատասխան ասաց, թե «կանանց ճնշում գործադրելն ինձ շատ դուր է գալիս, գործադրի, ազիզ ջան»։

Պատկերացնում եք՝ նախկինում որեւէ պատգամավոր, պաշտոնյա, թեկնածու նման կերպ արտահայտվեր, էլ գենդերային խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններ, էլ լրագրողական կազմակերպություններ, էլ քաղհասարակություն միմյանց հերթ չտալով դատապարտող հայտարարություններ կտարածեին, բայց հիմա բոլորը լուռ են։ Լուռ են անգամ նրանք, ովքեր ժամանակին բողոքում եւ պայքարում էին զինդատախազ Ջհանգիրյանի դեմ, նրա թեկնածությունը այսօր հարցեր եւ մտահոգություններ չի առաջացնում, ինչպես նրա գործունեությունը հարցեր չի առաջացրել նախկին իշխանությունների ժամանակ։

Ջհանգիրյանը չպատասխանեց լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերել են իր եւ Փաշինյանի միջեւ «անցած-գնացած վատ էպիզոդներին»՝ նշելով, թե խարդավանքների չի ցանկանում տրվել։ Ինչ խարդավանքների մասին է խոսքը, երբ այդ հայտարարությունները  հնչել են, տեսանյութերը կան։

Ինչ վերաբերում է 65 տարեկանը լրացած լինելու հանգամանքին, Ջհանգիրյանը հիշում է Գագիկ Հարությունյանի դեպքը, ով 70տ լրանալուց հետո դարձավ ԲԴԽ նախագահ։ Ի դեպ, ժամանակին Հարությունյանի այս քայլը անողոք քննադատեցին քաղաքական, հասարակական գործիչները, դատավորները հայցեր ներկայացրին դատարան՝ վիճարկելով Հարությունյանի լեգիտիմությունը։

Այս ամենը, ավաղ, շատ հեշտ մոռացել են նախկին ընդդիմադիրները, երբեմնի իրավապաշտպանները, հ/կ սեկտորը, բայց եթե անգամ Ջհանգիրյանը ընտրվի ԲԴԽ անդամ, դժվար դատավորները չսկսեն նույն գործընթացը, ինչ արեցին Հարությունյանի նկատմամբ՝ վիճարկել նրա լեգիտիմությունը հենց նույն տարիքային ցենզով։ Դատական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ԲԴԽ անդամը պետք է բավարարի դատավորին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ 65 տարեկանի ցենզը, մինչդեռ Ջհանգիրյանը վկայակոչում է լիազորությունների դադարեցման հոդվածը՝ 86-րդ հոդվածը, որտեղ տարիքի մասին որեւէ նշում չկա։ Այնինչ Ջհանգիրյանը դեռ պետք է ընտրվի, որ հղում անի լիազորությունների դադարեցման հոդվածին, խախտմամբ ընտրված լինելն էլ է լիազորությունները դադարեցնելու հիմք։ Հետեւաբար՝ Ջհանգիրյանը եւ նրան առաջադրող թիմը պետք է կարդան Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, ըստ որի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: Իսկ դատավորի համար սահմանափակում է նաեւ տարիքային ցենզը, 65տ լրացած լինելը։

Փաստացի՝ իշխանությունը եւ Ջհանգիրյանը անտեսում են այս ամենը՝ ամեն գնով ԲԴԽ գնալու համար՝ հաշվի չառնելով, որ հետո լիազորությունները կարող են դադարեցվել հենց տարիքային ցենզի հիմքով՝ վկայակոչելով դատավար-գիտնական հավասարեցված կարգավիճակին։ Իսկ լիազորությունները դադարեցնելը նվազագույնն է, հաջորդ իշխանությունը, աչքի առաջ ունենալով ներկայի փորձը, կարող է սկսել նույն քրեաիրավական գործընթացը «Իմ քայլի» նկատմամբ, ինչպես նրանք դա արեցին ՍԴ-ի դեպքում՝ կազմաքանդելով մի ամբողջ կառույց, խաղալով նրա հեղինակության հետ, ցնցումների տանելով երկրի իրավական անվտանգությունը։

Այսօր Ջհանգիրյանը այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց իր՝ զինդատախազ աշխատած տարիներին հանցագործություններ կոծկելու, զինծառայողների խախտված իրավունքների մասին մեղադրանքներին, «Մատաղիսի» հայտնի գործի բեկանմանը՝ սլաքները ուղղելով նախկին զինդատախազներ Արմեն Խաչատուրյանին եւ Գեւորգ Կոստանյանին, թե նրանք էլ են արել նույնը, ինչ ինքը։

Բնականաբար՝ Ջհանգիրյանը չի ընդունում քննադատությունը եւ մեղադրանքները իր հասցեին, խոսում անկաշկանդ, ինքնավստահ, հոխորտալից։ Չնայած Ջհանգիրյանը հերքեց նաեւ իր՝ նեղ շրջապատում ավելի վաղ արած հայտարարությունը, թե գնում է դատավորներին բռի մեջ հավաքելու, այնուհանդերձ, նույն ճեպազրույցի ժամանակ ինքն իրեն հակասում է՝ հայտարարելով, թե «ես չեմ հասկանում, երբ ռազմական զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում կամ հսկայական զինվորական ռազմական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ և դրանով ուզում են մարդ կալանավորեն, բայց դատարանը մերժում է»։

Այսինքն՝ Ջհանգիրյանը ակամայից մատնում է իրեն, որ ինչպես վարչապետը եւ իշխանությունը ինքը եւս չի ընդունում, որ դատավորները համարձակվում են ինչ-ինչ մեղադրանքներով մարդկանց ազատ արձակել։ Հետեւաբար՝ հենց այս հարցերը լուծելու հեռահար նպատակներով էլ Ջհանգիրյանը գործուղվում է ԲԴԽ, որպեսզի այլեւս դատավորները «ռազմական զինված հեղաշրջման մեջ մեղադրվողներին ազատ չարձակեն»։

Ամեն դեպքում, Ջհանգիրյանը զգուշավոր է, որեւէ խնդիր չի տեսնում «վնգստացող դատավորներ» արտահայտությունից, վարչապետի մոտ հանդիպում կազմակերպելուց, դատական իշխանության հասցեին գործադիրի ներկայացուցիչների անընդունելի մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց։ Իրավաբանի իր տարիների փորձով հպարտացող Ջհանգիրյանը անընդունելի է համարում Մովսես Հակոբյանի հայտարարությունները՝ նշելով, որ նախկին բարձրաստիճան զինվորականը իրեն իրավունք չպետք է վերապահի նման հայտարարություններ անելու։ Իսկ արդյոք նախկին զինդատախազը իրավունք ուներ քաղաքականությամբ զբաղվելու, ընտրությունները կեղծելու մասին հայտարարություններ անելու։

Մի բանում Ջհանգիրյանը, իհարկե, ճիշտ է, ինչու իրենից հետո չքննեցին իր գործունեությունը, իր օրոք քննված գործերը։ Պատասխանը պարզ է՝ բոլոր ժամանակներում Ջհանգիրյանը գիտեր նժարի ծանր կողմը որն է։ Պաշտոնյա ժամանակ քանի դեռ հոկտեմբերի 27-ի քննչական խմբի ղեկավարն էր, աղմկում էր, ասուլիսներ տալիս, բայց հենց Արամ Սարգսյանը դուրս եկավ իշխանությունից, լռեց։ Քոչարյանի հետ հարաբերությունները անտանելի էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ նա հարմար ընդդիմադիր էր, լոյալության դիմաց արտոնություններից էր օգտվում, օրինակ՝ մամուլը գրեց, թե ինչպես օրենքի խախտումով եւ մեծ կռվով Ջհանգիրյանի դստերը դարձրեցին Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրեն։

Ջհանգիրյանը եւ նրա հարազատները չանտեսվեցին նաեւ հետհեղափոխական Հայաստանում։

Նրա փոքր դստեր՝ Լիլիթի ամուսինը՝ Կարեն Սեդրակյանը, ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ։ Մյուս փեսան էլ՝ Անրի Վարդանյանը, 2018 թվականից եղել է ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետը, այնուհետեւ դարձել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ։ Ի դեպ, մամուլը գրել էր նաեւ, որ Ջհանգիրյանը ցանկանում է որդուն դարձնել ՍԴ դատավոր։ Նրա որդին ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ եւ աշխատում է Սուքիասյանների բանկում՝ որպես իրավաբանական վարչության պետ, վարչության անդամ։

Մինչ բանկում աշխատանքի անցնելը՝ 2002-2013թթ նա աշխատել է պետական համակարգում՝ ռազմական ոստիկանությունում, նախագահի վերահսկողական ծառայությունում եւ այլն։

Մի խոսքով՝ իսկական անբիծ կենսագրությամբ, առանց նախկինների հետ կապերի, կոռուպցիոն գործարքների եւ սկանդալների թեկնածու է Ջհանգիրյանը՝ դատական համակարգի իսկական բարեփոխիչը։ Ստյոպա Սաֆարյանը կարող է հանգիստ լինել, իշխանությունը վեթինգը սկսել է՝ հանձին Ջհանգիրյանին դատական իշխանություն գործուղելով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց Լեդի Գագան ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը կրում էր զարդ՝ Նոյի աղավնու տեսքով. Սեդա Աղբալյան «Ինձ ուրիշ բան է հետաքրքրում․ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք»․ Միքայել Մինասյան ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արարատի մարզի որոշ դպրոցներում Ստուգայց մարտական հենակետերում. ստուգել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում Ինչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում, և ովքեր կենթարկվեն պարտադիր մեկուսացման Խոզնավար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին ԱՍԱԼԱ-ն հիմա ամենևին էլ այն չէ, ինչ պատկերացնում են մարդիկ, այսօր ժամանակները, պայմանները, մեթոդները փոխված են, ուրիշ ձևեր կան պայքարի. Վազգեն Սիսլյան Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները Պետք է հասկանանք, թե ինչպիսի փորձի պակաս ունենք․Ավինյանը պրոթեզավորման գործընթացի մասին խորհրդակցություն է անցկացրել Ջալալին պատերազմի ժամանակ եմ տեսել, տեղյակ եմ՝ ինչպես է դեպքը եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը. Վազգեն Մանուկյան Աշխատասեր նախարարի չստացված PR-քայլը Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն․ «Արմենիա» ավիաընկերություն Վարչական դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ Արցախի թեմը նոր առաջնորդ ունի. Կուտոյանի գործով կասկածյալ չկա. հունվարի 21-ն՝ ամփոփ Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին "После Covid, как после войны, наступит иррациональное изобилие?" (WP) Պատերազմը պարտվեցինք, քանի որ իսկական բարդակ էր.Սեյրան Օհանյան (անոնս) Վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու. ԲԴԽ անդամներ են ընտրելու Վարչապետն ընդունել է պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը․ Տիգրան Պետրոսյանը ճեպազրույց է տալու Սպանություն՝ Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դի «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում Կողոպտել էր քաղաքացիներին, գողություններ արել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 41 հանցագործություն. Ընտանեկան բռնություն, յուրացում, թմրամիջոցներ Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկել է Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացը Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով ՊԵԿ-ի եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ Քիմ Քարդաշյանը կբացահայտի Քանյե Ուեսթի հետ ապահարզանի մանրամասները Հիմա Կարսում էլ ոչ մի հայ չկա, դա չի նշանակում, որ այն թուրքական քաղաք է, Ստամբուլն էլ միշտ կմնա հունական. Արմինե Ադիբեկյան ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք. Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան. Էլբակյան Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն «Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ Պատգամավորը որևէ փորձ, գիտելիք, աշխատանք չի իրականացրել գերիների հետ կապված, հետևաբար՝ իր բոլոր հայտարարությունները բանիմաց, պրոֆեսիոնալ ՄԻՊ-ի հանդեպ առ ոչինչ են. Լարիսա Ալավերդյան Եթե պարզվի, որ արտահերթ ընտրությունների խոստումը կեղծ է, իրավիճակը կտրուկ կսրվի. Անդրիաս Ղուկասյան Մադրիդում պայթյունի հետեւանքով զոհվածների և տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. դեսպանություն Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ուշագրավ ձայնագրություն. ArmLur.am ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը սրտացավորեն է զբաղվում մեր գերիների անվտանգ վերադարձի խնդիրներով. Ցոլակյան Այսօր 21-րդ դարի 21-րդ տարվա 21-րդ օրն է