Ինչպես հայտնի է, իշխող քաղաքական մեծամասնությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրելու է ԲԴԽ անդամի պաշտոնին։ Քաղաքական, հասարակական եւ իրավաբանական շրջանակներում քննարկումներ են՝ արդյոք կարող է Ջհանգիրյանը հավակնել այդ պաշտոնին, երբ շուտով կլրանա նրա 66 տարեկանը։
Նկատենք, որ ԲԴԽ անդամի գիտնական թեկնածուին ներկայացվում են նույն պահանջները, ինչը դատավորներին, այդ թվում՝ տարիքային ցենզը մինչեւ 65 տարեկան։ Ջհանգիրյանը վկայակոչում է Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածին, որտեղ տարիքային սահմանափակումը լիազորությունները դադարեցնելու հիմք չէ եւ օրինակ բերում Գագիկ Հարությունյանին, ով 70 տարեկանում դարձավ ԲԴԽ նախագահ։ Հակառակ կողմը պնդում է, որ պետք է առաջնորդվել 80-րդ հոդվածի 9-րդ կետով։
ArmDaily.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Հարությունյանից։
-Պարոն Հարությունյան, իշխող քաղաքական մեծամասնությունը ցանկանում է առաջադրել Ջհանգիրյանի թեկնածությունը։ Նա շուտով կդառնա 66 տարեկան, հաշվի առնելով, որ դատավորի համար տարիքային սահմանափակում կա՝ կարո՞ղ է Ջհանգիրյանը հավակնել այդ պաշտոնին։
-Ես ոչինչ չեմ կարող պարզաբանել էն էլ հեռախոսով, էն էլ մի թեմայով, որից տեղյակ չեմ։
-Մենք կարող ենք հանդիպել, ձեզնից լավ ո՞վ կարող է պարզաբանել այս հարցը, հատկապես երբ որպես օրինակ բերում են Ձեր՝ 70 տարեկանում ԲԴԽ նախագահ դառնալը։
-Ես Երեւանում չեմ, ես ոչինչ ասել չեմ կարող, ես գյուղում եմ ապրում, կներեք, չեմ կարող խոսել։

