Մեզ մոտ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Մեզ մոտ Սյունիքի մարզի համեմատությամբ իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ Սոթքի ոսկու հանքը մասամբ է աշխատում, աշխատակիցների մի մասը աշխատանքի չի գնում։ Հանքի այն մասը, որն այս պահին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, նրանց կողմից չի շահագործվում ու որևէ աշխատանք չի տարվում»,- ասաց Ավետյանը։
Հարցին՝ ո՞ր փուլում են սահմանազատման աշխատանքները, արդյոք ավարտվել են այդ աշխատանքները՝ Ավետյանը նշեց. «Այդ աշխատանքները նույնիսկ չի էլ սկսվել, դրանք սկսվելու են մայիսից։ Պետք է հանձնաժողովներ ձևավորվեն, որպեսզի իրենք զբաղվեն այդ հարցով»։
Անդրադառնալով վերջին շրջանում հաճախ տարածվող լուրերին, որ ադրբեջանցիները հատել են սահմանը ու հայկական բնակավայրեր մտել, Ավետյանը նշեց, որ նման խոսակցություններին պետք չէ հավատալ։

