«Սյունիք մեր եռօրյա աշխատանքային այցը պայմանավորված էր սահմանների հետ կապված խնդիրներով, նաև այն խնդիրներով, որոնք առաջացել են սահմանների որոշելու մոտեցումների պատճառով»,-ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թաթոյանը նշեց, որ եղել են Սյունիքի մի շարք համայնքներում, մանրամասն զրուցել են բնակիչների հետ, պատկան մարմինների հետ էլ քննարկումներ են ունեցել։
«Իհարկե, բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ այդ GPS համակարգերի կիրառումը լուրջ սպառնալիքներ են ստեղծում այդ բնակավայրերի մեր հայրենակիցների կյանքի, հոգեբանական, սեփականության իրավունքի համար։ Այս ամենի հետևանքով ՝նաև վտանգվել է Հայաստանի պետական սահմանների անվտանգությունը, իսկ դրանք երկուսը կապակցված են։ Գիտեք՝ սահմանների որոշման հարցի ժամանակ պետք է պատասխանել երկու հարցի՝ արդյոք այդ մոտեցումների կիրառման պատճառով խախտվում են մարդու իրավունքները և արդյոք վտանգվում է մեր պետության անվտանգությունը։ Ակնհայտ է, որ այս մոտեցումների պատճառով մենք երկու դեպքում էլ խնդիրներ ունենք։ Մենք ունենք դեպքեր, երբ այդ սահմանագծումներն արվում են բնակավայրերի միջով, օրինակ մենք Շուռնուխ համայնքում դեպք ունենք, որը հատուկ հրապարակեցինք, որ մարդու անասնագոմը կիսվել է երկու մասի»,-նշեց նա։
ՄԻՊ-ը նկատեց, որ այս մոտեցումների պատճառով ստեղծվել է մի անթույլատրելի իրավիճակ, երբ գյուղերը մեկ ճանապարհով կիսվել է.«Կա հայկական ու ադրբեջանական մաս։ Պատկերացրեք, որ հենց ճանապարհի այդ եզրով մեր բնակելի տներն են։ Ադրբեջանցի զինվորները զենքով հայտնվում են ճանապարհին և միանշանակ դա անում են կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով։ Պարզ է, որ այս սահմանների գծումը պետք է դիտարկենք այն թշնամական համատեքստում, որ ոչ միայն դա ադրբեջանցիների կողմից շարունակվում է, այլ ավելի վառ է դրսևորվում։ Այստեղ նաև պետք է հաշվի առնենք նրանց կողմից կատարած պատերազմական հանցագործությունները։
Նա նաև շեշտեց, որ այստեղ պետք է հանձնաժողովներ ձևավորվեն և աշխատանք կատարեն.«Բանակցություններ վարելիս այս պահանջները պետք է պարտադիր առաջ քաշվեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

