Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պետական հեղաշրջումն ԱՄՆ-ում նման մեթոդով անհնար է, իսկ Հայաստանում այն արդեն տեղի էր ունեցել. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական

ArmDaily.am-ի հարցազրույցը ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան, քանի որ հիմա գտնվում եք ԱՄՆ-ում, մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ է կատարվում այդտեղ:
-Ընտրված նախագահ Բայդենի սերտիֆիկացման արարողությանն ընդառաջ` նախագահ Թրամփը սադրիչ ելույթ ունեցավ, հանդես եկավ սադրիչ կոչերով թվիթերում և իր հետևորդները, որոնցից ոչ բոլորը, բայց շատերը թե՛ իրենց ինտելեկտուալ մակարդակով և թե՛ իրենց ագրեսիվությամբ նման են Հայաստանի նիկոլիստներին, հարձակում գործեցին Կապիտոլիումի` ամերիկյան Կոնգրեսի շենքի վրա։ Թրամփն, ինքը, իհարկե, հրահրեց դա, բայց ընթացքում գործածեց բառեր, որոնք ուղղակի պատասխանատվություն չեն կարող դնել իր վրա, բայց ակնարկում էին, որ ագրեսիվ գործողություններ են անհրաժեշտ։ Ամբոխի մի մասը ներխուժելով Կապիտոլիում` ավիրեց և թալանեց այն։ Քանի որ ամերիկյան իրավապահները երջանիկ են ամեն առիթով զենք կիրառել և քանի որ թրամփիստները գրեթե առանց բացառության` զենքի կրման կողմնակիցներ են, ակնհայտորեն ներսում լարումը ծայրահեղ էր։ Շենքի պահապանները զինված էին։ Կա կասկած, որ ներխուժողները նույնպես զինված են եղել։ Ներսում կրակոցներ են հնչել։ Ընթացքում մի կին է զոհվել։ Հիմա, իհարկե, դաշնային ուժայիններն ամբողջությամբ վերահսկում են Կապիտոլիումի բլուրը, իրավիճակը վերահսկողության տակ է վերցված, բայց Ամերիկայոմ սա այլևս շատ բան է փոխելու։ Եվ ընդհանուր կոնսենսուսն այն է, որ սա Թրամփի կողմից հրահրված պետական հեղաշրջման փորձ էր։

-Մենք ականատես եղանք, որ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Սենատ, շատերը դա նմանեցրեցին այս տարի նոյեմբերի 10-ի դեպքերի հետ, երբ մեր քաղաքացիները մտան ԱԺ և կառավարության շենքեր: Արդյո՞ք համեմատելի են:
-Արտաքնապես և առաջին հայացքից` այո՛, իհարկե։ Երկու դեպքում էլ ներխուժում է տեղի ունեցել։ Եվ երկու դեպքում էլ պետական հեղաշրջման փորձ կատարել էին պետության ղեկավարները։ Տարբերությունն այն է, որ պետական հեղաշրջումն ԱՄՆ-ում նման մեթոդով անհնար է, իսկ Հայաստանում այն արդեն տեղի էր ունեցել, երբ մարդիկ մտել են կառավարական շենքեր։ Թրամփը չի կարող այսպիսի գործողություններով հեղաշրջում կատարել և ապօրինաբար մնալ իշխանության։ Իսկ Փաշինյանն այդ հեղաշրջումը կատարեց նոյեմբերի տասին` գերազանցելով իր լիազորությունները և փաստաթղթավորելով սեփական անձի կողմից գործված պետական և ազգային դավաճանությունը։ Մյուս կողմից` ԱՄՆ-ում երկրի ղեկավարի ֆանատիկոսները կատարեցին հանցագործություն` ներխուժելով կառավարական շենքեր և բողոքելով իրավական և օրինական գործընթացի դեմ։ Մինչդեռ Հայաստանում` պետական-կառավարական շենքեր ներխուժեցին ընդդիմության ճամբարում գտնվող մարդիկ, որոնք բողոքում էին ապօրինի և դավաճանական պրոցեսի և կատարված հեղաշրջման դեմ։ Սրանք երկու իրարից շատ տարբեր երևույթներ են և անհամեմատելի, եթե իհարկե, չենք ուզում միայն շենքեր ներխուժելու տեսանկյունից խնդրին մոտենալ։

-Ի՞նչ սպասել այդ դեպքերից: Ծանրագույն պատիժներ ներխուժողների համար։
-Քննարկվում է Թրամփին երկրորդ անգամ, արդեն առանց կոնգրեսական դատական պրոցեսի` իմփիչ անելու հնարավորությունը։ Դա թույլ կտա նրան այլևս առհավետ արգելել մասնակցել նախագահական ընտրություններին։ Հայտնի է, որ ամերիկյան նախագահի պաշտոնը զբաղեցնող և հոգեպես անառողջ այդ մարդը ցանկություն է հայտնել արդեն մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին, որ նշանակում է, որ իր կուսակցությունը ամենայն հավանականությամբ, այդպիսի սցենարում կարող է հենց նրան էլ ընտրել որպես վերջնական թեկնածու։ Մյուս կողմից` այսօրվա իրադարձությունները նշանակում են, որ Թրամփն այլևս վարկաբեկվեց անգամ իր սեփական համակիրների մի մեծ զանգվածի աչքերում, որովհետև չափավոր համակիրները, որպես միջին վիճակագրական ամերիկացիներ, չեն կարող ընդունել և մերժում են երկրի ներսում` պետական իշխանության սրտում կատարվող հեղաշրջման փորձը։

-Հնարավո՞ր է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ականատես լինենք:
-Ո՛չ։ Հնարավոր չէ։ Քաղաքացիական խռովություններ` գուցե։ Բայց այստեղ ոստիկանությունն ու Ազգային գվարդիան նման իրավիճակներում թեև հաճախ շատ ուշ են արձագանքում, բայց երբ արձագանքում են` դա անում են շատ կտրուկ։ Իսկ եթե թրամփիստների առանձին խմբեր զենքի դիմեն` ապա այդպիսի գործողությունները ոստիկանության ռազմականացված ստորաբաժանումների կողմից խստորեն կճնշվեն։ Այդպես է ամերիկյան իրավապահ համակարգի և ոչ եզակի քաղաքացիական խռովություններին արձագանքման մեխանիկան։ Նաև` սա սոցիալական կամ ռասայական լարվածություն չէ։ Սա զուտ քաղաքական լարվածություն է, որ չունի այն վտնագվոր պոտենցիալը, որ իրենց մեջ կրում են ռասայական և սոցիալական խռովությունների բաղադրիչները։

-Շատ հետաքրքրական է, որ նույն այդ ժամանակ Իսրայելն է հարձակվում Դամասկոսի վրա, արդյո՞ք դա զուգադիպություն է, թե՞ … ։
-Ամենայն հավանականությամբ` զուգադիպություն է օրվա առումով։ Բայց, իհարկե, զուգադիպություն չէ ժամանակային առումով։ Բայդենի վարչակազմը, գոնե սկզբում, հաստատ փորձելու է իջեցնել լարվածությունը Միջին Արևելքում և չի ունենալու Իսրայելի հետ այն բացառիկ մտերմությունը, որ Թրամփի ընտանիքն էր հաստատել։ Բայդենի վարչակազմն ավելի շուտ շարունակելու է Օբամայի վարչակազմի գիծը, իհարկե, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հետ առավել ջերմ կապերի տարբերակով։ Իսրայելում դա շատ լավ են հասկանում։ Եվ փորձում են Թրամփի այս վերջին շաբաթները արդյունավետ օգտագործել և իրենց խնդիրները լուծել այնտեղ, որտեղ իրենց կարող են և այլ վարչակազմի պարագայում խանգարել։ Իսրայելցիները հայերի պես չեն։ Իսրայելցիները յուրաքանչյուր առիթ օգտագործում են իրենց պատկերացմամբ իրենց շահերի օգտին և ոչ մի դեպքում ո՛չ հապաղում են և ո՛չ սեփական շահերը զոհում հանուն այլոց։

-ԱՄՆ-ի դեպքերը որքանո՞վ կարող են ազդել ՀՀ-ի վրա:
-Դեպքերի առումով` ոչ մի։ Հայաստանն այլեւս որպես պետություն գոյություն չունի և գոնե այս վարչակազմի օրոք որևէ հետաքրքրություն ոչ միայն ԱՄՆ-ի, այլև որևէ այլ երկրի համար չի ներկայացնում։ Վարչակազմերի փոփոխության առումով` ամենևին բացառված չէ, որ Բայդենի Սպիտակ Տունն ու Պետդեպը կակտիվացնեն իրենց դերը տարածաշրջանում, և օրինական իշխանափոխությունն ԱՄՆ-ում այդ առումով կարող է շատ նշանակալի լինել Հայաստանի համար։ Եթե, իհարկե, Հայաստանը հերթական անգամ բացեիբաց չհայտարարի, որ ինքը նախընտրում է հավերժական ստրուկի կարգավիճակը` արժանապատիվ միջազգային խաղացողի դերին։ Կապրենք` կտեսնենք։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™