Տոն օրերին քանի զանգ է ստացել շտապօգնության ծառայությունը. սննդային թունավորման դեպքեր չեն եղել
Հասարակություն
Տոնական օրերին շտապ օգնության ծառայությունը օրական 700-750 զանգ է ստացել: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ նախորդ տարի ևս մոտավորապես նույնչափ զանգ է ստացվել:
Հարցին՝ սննդային ու ալկոհոլային թունավորման դեպքեր եղե՞լ են՝ Ստեփանյանը պատասխանեց. «Սննդային թունավորման դեպքեր չեն եղել»: