Ամանորին, ինչպես գիտեք, կանայք բացի տոնական սեղանին պատրաստվելուց, պետք է մտածեն նաև իրենց տոնական տեսքի մասին։
Դրա համար էլ շատ գեղեցկության սրահներ այս օրերին աշխատում են ծանրաբեռնված, շատ սրահներում էլ արդեն տեղեր չկան։
ArmDaily.am-ը պարզել է, թե երևանյան գեղեցկության սրահներն ինչպես են աշխատում և արդյոք դեռևս տեղեր ունեն հաճախորդներին սպասարկելու համար։
«Իմիջ կոդ» գեղեցկության սրահից տեղեկացրեցին, որ մինչև դեկտեմբրի 31-ը ազատ տեղեր ունեն թե վարսահարդարման բաժնում, թե մատնահարդարման։
H2Օ-ից նշեցին, որ կարող են հարմարեցնել սրահի տարբեր մասնաճյուղերի հետ, որոշ ժամեր դեռ ազատ կան։
«Բելլիսիմո» գեղեցկության սրահից տեղեկացրեցին, որ տեղեր ունեն, սակայն դեկտեմբերի 31-ի համար ծառայության գները 500 դրամով թանկանում են, ինչպես նաև հաճախորդները պետք է սրահ այցելեն անպայման լվացած մազերով։
«Ռաիսա» գեղեցկության սրահում ևս տեղեր կային, սակայն այնտեղից էլ հորդորեցին՝ եթե անպայման գնալու եք, ապա նախօորոք գրանցվեք. «Դե գներն էլ մի 500 դրամով ավել է լինում, ինչպես բոլոր տեղերում է»։

