Դեկտեմբերը սրընթաց անցավ՝ անողոք մոտեցնելով Նոր տարվա գալուստը, որը մեծ անհամբերությամբ ենք սպասում։ Իսկ ինչ Նոր Տարի առանց տոնի խորհրդանիշ ծառի՝ տանածառի: Ստորև կպատմենք, թե ինչպես են աշխարհի տարբեր անկյուններում փշատերեւ գեղեցկուհուն զարդարում:
Սկանդինավյան երկրներ (Շվեդիա, Ֆինլանդիա և Նորվեգիա)
Սկանդինավյան երկրների բնակիչները նախապատվությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստված կենդանիների ֆիգուրներին: Սակայն, նույնիսկ այնտեղ կան այդ արարողակարգի որոշակի տարբերություններ. Շվեդիայում ընդունված է տոնածառը դնել ոչ թե տանը, այլ բակի տարածքում։ Ֆինները սովորաբար նախապատվությունը տալիս են մոմերին, ոչ թե լուսաշղթաներին: Իսկ Նորվեգիայում տոնածառի ձեւավորմաբ զբաղվում են ընտանիքի ավագ անդամները, որոնք հետագայում երեխաներին անակնկալ են մատուցում՝ ցույցադրելով միանգամից վերջնական արդյունքը:
Մեծ բրիտանիա
Անգլիացիները շեշտը դնում են տոնածառի տեսքի ճոխության վրա։ Նրանք փորձում են զարդարել ծառը ոչ այնքան խաղալիքներ, որքան տարբեր լուսաշղթաներով:
Ֆրանսիա
Ֆրանսիացիները տոնածառի խաղալիքների փոխարեն կարմիր խնձոր են կախում։ Սա խորհրդանշում է ինչ-որ հղում դեպի աստվածաշնչյան սյուժեները: Ժամանակակից Ֆրանսիայում իրական մրգերը փոխարինվել են ապակյա գնդերով, որոնք մինչ օրս ասոցացվում են վաղեմի ավանդույթի հետ:
Գերմանիա
Գերմանիայի տներում ամանորյա տոնածառերը բառացիորեն փայլում են եւ վառվում: Հիմնականում դրանք զարդարվում են Սանտա Կլաուսի կերպարներով, տոնածառի պսակներով, լուսարձակող գլխարկներով, խաղալիքներով, գնդակներով, մոմերով։ Եվ ամանորյա զարդերը հիմնականում կարմիր կամ ոսկեգույն են:
Հունաստան
Հին Հունաստանում ընդունված էր զարդարել ոչ թե ծառ, այլ նավեր, նավակներ և այլ ծովային փոխադրամիջոցներ։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջաններում մինչ օրս պահպանվել է այդ ավանդույթը, այժմ հույները հաճախ զարդարում են նռան ծառը, որի պտուղներով հետագայում զարդարում են սեղանը:
Չինաստան
Այս ասիական երկրում տոնի խորհրդանիշն են նարնջի կամ մանդարինի զարդարված ծառերը։ Չինաստանում խաղալիքները պատրաստված են թղթից (օրիգամիներ) կամ կախում են շաքարապատ մրգեր եւ ծաղիկներ, որոնք խորհրդանշում են ընտանիքի համերաշխությունն ու բարեկեցությունը: Չինացիները հավատում են, որ եթե ծառի վրա ցանկություններով գրություն կախել, ապա այն անպայման կիրականանա:
Ճապոնիա
Ճապոնիայում տոնածառ գրեթե չկա։ Հետեւաբար, այս երկրի բնակիչները Ամանորին զարդարում են գաճաճ սոճիներ: Ամանորյա զարդերը լավագույնս ընդգծում են Ճապոնիայի մշակույթը։ Ծառը զարդարում են փոքրիկ տիկնիկներով, հավատալիքներով, կերպարներով ՝ օրիգամիով, լապտերներով եւ զանգերով։
Նոր Զելանդիա եւ Ավստրալիա
Այս երկրներում ամանորյա տոները ընկնում են տարվա ամառային եղանակին։ Դա է պատճառը, որ տոնածառը հիմնականում զարդարված է տարբեր խեցիների, ծաղիկների, կենգուրուների և կոալաների ֆիգուրներով: Հատուկ դրա համար կան կազմակերպություններ, որոնք պատասխանատու են տոնածառերի մշակման համար։ Սովորաբար դրանով զբաղվում են բարեգործական ընկերություններն ու եկեղեցական համայնքները։ Այսպիսով, նրանք գումար են հավաքում իրենց կարիքների համար։
ԱՄՆ
Ամերիկյան տոնածառի իմնական տարբերությունը ավանդական սառնաշաքար կոնֆետն է՝ կարմիր, սպիտակ և կանաչ շերտերով և J տառի տեսքով: Ըստ լեգենդի, հրուշակագործը, ով հորինել է աշխարհահռչակ քաղցրավենիքը, ցանկացել է դրանով փառաբանել խորհրդանիշը, որում կա սուրբ իմաստ. հենց այս տառով է անգլերենում սկսվում Հիսուս Քրիստոսի անունը:
Բրազիլիա
Քանի որ բրազիլացիներին առանձնապես ծանոթ չէ ձնածածկույթը, նրանք զարդարում են տոնածառը ոչ միայն տարբեր խաղալիքներով, այլեւ բամբակյա կտորներով, դրանով իսկ ստեղծելով ձյան իմիտացիա: Նշենք, որ Ռիո դե Ժանեյրոյում է գտնվում հայտնի լողացող տոնածառը, որը կշռում է 530 տոննա։ 85 մետրանոց Էլեկտրական ծառը նույնիսկ գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում։
Մեքսիկա
Այս երկրում հիմնականում արմավենու ծառ են զարդարում։ Որպես զարդեր են հանդես գալիս քրիստոնեական խորհրդանիշներն ու նվերները, որոնք գտնվում են Ամանորյա ծառի շուրջ։ Տանը տոնածառ շատ հազվադեպ են դնում։

