Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին Կառավարության կողմից ցուցաբերվող վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառման մասին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30.000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է։
Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝
- 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021
թվականի հունվարի 12-ը ներառյալ.
-2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից
մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը, եթե կլինեն հարցեր, կարող եք գրել դրանք մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված:

