«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 12-ին ժամը 10.00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ժամը 10.15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Տիգրանյան, Վարշավյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ» ընկերույունից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
