09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Հասարակություն
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։