Հայրենիքի փրկության շարժումը դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է համազգային մեծ հանրահավաք, որի ընթացքում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն ահազանգում է, որ ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում:
Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել։ Նրանք Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներ են:
«Մեր բակը» մասնավոր մանկապարտեզի երեխաների ծնողներն ահազանգել են երեխաների հանդեպ բռնության մասին։ Մանկապարտեզի աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է ուղարկել ծնողներին։ Ոստիկանությունից ArmDaily.am-ին հայտնել են, որ ծնողներից մի քանիսը ոստիկանությունում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել։
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արմատական փոփոխություններ անել բարձրագույն կրթության ոլորտում, այդ թվում՝ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարն իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը՝ մինչև 5 տարի ժամկետով:

