Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն էր տարածել նախարարի տեղակալի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ։
Այս հայտարարության 6-րդ կետում, որպես անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտություններ, պահանջվում էր ներկայացնել քաղաքական հայացքների նկարագիր։
Այս կետը հատկապես քննարկումների առիթ է դարձել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այս գրառմամբ, որի մեկնաբանությունների բաժնում Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը հետաքրքրվել է. «Նիկոլականնե՞ր եք ֆիլտրում արդեն Վահան ջան», ինչին ի պատասխան Քերոբյանը նշել է, որ քաղաքական պաշտոն է։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
