Դեկտեմբերի 1-ին հիվանդանոցում մահացել է պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Սևակ Սերգեյի Համբարձումյանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի հարազատներից մեկը։
Համբարձումյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 29-ին՝ Ճամբարակում։ Աշխատել է Ճամբարակի Ռազմական Ոստիկանության բաժանմունքում, որպես պետի տեղակալ։
Հարազատների խոսքով Ճամբարակի առանձնացող ու երջանիկ ընտանիքներից մեկի հայրն էր. «Ուներ երկու անչափահաս երեխա։ Պատերազմի օրերին մեկնել է Մարտունի, թեժ պայքար մղելու թշնամու դեմ։ Նոյեմբերի 7-ին ստացել է ծանր վիրավորում, այնուհետև 23 օր գտնվել է բժիշկների վերահսկողության տակ։ Ցավոք, դեկտեմբերի 1-ին նա էլ բռնեց հավերժի ուղին, դարձավ Ճամբարակի անմահ հերոսներից մեկը»։
Կարգապահ, հավասարակշռված, ընկերասեր, համեստ ու խելացի։ Հենց այսպես են նկարագրում ընկերները Սևակ Համբարձումյանին։

