Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք գնված ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու իրավունքին։
Սպառողն իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ նման ապրանքի հետ։ Ընդ որում փոխանակում կամ վերադարձ իրականացնելու համար նշված ապրանքը պետք է օգտագործված չլինի, պահպանված լինի ապրանքային տեսքը, պիտակները, ունենա վաճառողի կողմից տրված վճարման փաստը հաստատող փաստաթուղթը՝ օրինակ ՀԴՄ կտրոնը։ Ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կարելի է կատարել ապրանքը գնելուց հետո 14 օրվա ընթացքում։
Գնված ապրանքի փոխանակմանը կամ վերադարձին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Ձեզ հետաքրքրող հարցերի և թեմաների մասին գրեք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք դրանք։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։

