Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Աթբաշյան… Լեգենդար ավիատոր ...
Այն ժամանակ, երբ մտածում էի, որ 2020 թվականն արդեն չի կարող ավելի վատ նորություններ բերել, ստացա լուրը, որ Դուք այլևս մեզ հետ չեք: Ուղղակի անհավատալի է:
Մարդ, ով պատրաստ էր միշտ սովորեցնել և կիսել տարիների անձնուրաց աշխատանքի ընթացքում ձեռք բերած իր փորձը: Արժևորում եմ Ձեր խորհուրդները: Ապշում էի՝ տեսնելով Ձեր վերլուծական մտքի խորությունը, երբ քննարկում էինք ավիացիայի ոլորտում մեր առջև ծառացած մարտահրավերները:
Դուք մեր սրտերում եք։ Դուք միշտ մեզ հետ կլինեք...
Ի խորոց սրտի ցավակցում ենք Ձեր ընտանիքին, ընկերներին և ավիատորներին։
Հանգչե՛ք խաղաղությամբ»։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
