ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը քիչ առաջ ներկայացել է ԱԱԾ։
Լրագրողների հետ զրույցում Եսայանը նշեց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով։
«Ես պատրաստվում եմ, եթե հիմա ինձ մեղադրանք չառաջադրեն, ինչպես գրված էր և իմ լուսանկարը ցուցադրելուց ենթադրվում էր, որ պետք է մեղադրանք առաջադրվեր իմ դեմ։ Եթե հիմա ինձ մեղադրանք չառաջադրեն, ես համարելու եմ, որ դա քաղաքական հետապնդման փորձ է, միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու պատվեր է իրականացնում ԱԱԾ-ն։
Այդ դեպքում պատրաստվում եմ դիմել նաև ՄԻՊ-ին, քանի որ ակնհայտորեն խախտվում է մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը, պատրաստվում եմ դիմել նաև դատարան՝ պատվի, արժանապատվության ոտնահարումը հիմք ընդունելով»։
Նա նշեց, որ որպես վկա մեկ անգամ հարցաքննվել է, բայց ոչ այս էպիզոդով։
«Մենք սրան ականատես ենք եղել 90-ական թվականներին, մենք սրանք ականատես ենք լինում հիմա, վստահեցնում եմ, այս շենքում նստած շատ երիտասարդներ քննիչներին և իրավապահներին, որ նույնիսկ չփորձեն այս ուղղությամբ գործերը խորացնել, քանի որ որևէ արդյունքի չեն հասնելու, ընդհակառակը՝ խայտառակ են լինելու»։

