Ինչպես գիտենք, երեկ՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության որոշմամբ երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները մեղմացվեցին։
Մասնավորապես 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ վերացվում են։
Մուտքի ու ելքի հատուկ ռեժիմի արգելքի հետ զուգահեռ մարդկանց հետաքրքրում է, թե որքան արժեն ավիատոմսերն այս օրերին։ ArmDaily.am-ը ներկայացնում է օնլայն ավիատոմսերի գները, թե որ օրերին կարելի է համեմատաբար էժան ավիատոմս գնել։
Երևան-Մոսկվա ավիատոմսը դեկտեմբեր ամսին ամենաէժանը կլինի դեկտեմբերի 31-ին։ Այս օրվա համար տոմսերը արժեն 76 դոլար։ Այս ուղղությամբ ամենաթանկը տոմսի համար կվճարեն վաղը՝ դեկտեմբերի 4-ին մեկնողները՝ 210 դոլար։ Այսօրվա համար տոմսն արժե 205 դոլար։
Երևան-Դուբայ ավիատոմսն այսօր արժե 342 դոլար։ Այս մասին ամենաէժանը կլինի դեկտեմբերի 15-ին՝ 232 դոլար, իսկ ամենաթանկը՝ դեկտեմբերի 24-ին՝ 508 դոլար։
Երևան-Սոչի (Ադլեր) ավիատոմսն այսօր արժե 180 դոլար։ Ամենաթանկը կլինի դեկտեմբերի 29-ին՝ 232 դոլար, իսկ ամենաէժանը՝ դեկտեմբերի 17-ին՝ 139 դոլար։
Երևան-Վիեննա ավիատոմսն այսօր ամենաթանկն է՝ դեկտեմբեր ամսվա կտրվածքով վերցված՝ 396 դոլար։ Ամենաէժանը կլինի դեկտեմբերի 22-ին՝ 147 դոլար։
Երևան-Լոս Անջելոս ավիատոմսն այսօր արժե 520 դոլար։ Ամսվա ընթացքում ամենաթանկն այս պահին ամրագրելու դեպքում կվճարեն դեկտեմբերի 24-ին մեկնողները՝ 677 դոլար, իսկ ամենաէժանը՝ դեկտեմբերի 26-ին՝ 460 դոլար։
Երևան-Պրահա ավիատոմսն այսօր արժե 292 դոլար, ամենաթանկը դեկտեմբերի 13-ին է՝ 337 դոլար, իսկ ամենաէժանը՝ դեկտեմբերի 29-ին՝ 179 դոլար։
Երևան-Բեյրութ այս ամիս 8 չվերթ է նախատեսված։ Ամենաթանկը՝ դեկտեմբերի 24-ին՝ 481 դոլար, իսկ ամենաէժանը՝ դեկտեմբերի 26-ին՝ 241 դոլար։
Երևան-Բեռլին ավիատոմսն ամենաէժանն այս ամիս դեկտեմբերի 11-ին է՝ 115 դոլար, իսկ ամենաթանկը՝ դեկտեմբերի 6-ին՝ 338 դոլար։
Երևան-Աթենք ուղղությամբ ուղևորվելու դեպքում ուղևորները դեկտեմբերի 29-ին կվճարեն ամենաէժանը՝ 171 դոլար, իսկ դեկտեմբերի 6-ին ուղևորվողները ստիպված կլինեն վճարել 347 դոլար։
Երևան-Փարիզ ավիատոմսն ամենաէժանը կլինի դեկտեմբերի 22-ին՝ 175 դոլար, իսկ ամենաթանկը՝ դեկտեմբերի 13-ին՝ 300 դոլար։
Երևան-Սանկտ Պետերբուրգ ավիատոմսի արժեքը դեկտեմբերի 6-ին կլինի 224 դոլար, իսկ դեկտեմբերի 31-ին՝ 110 դոլար։
Երևան-Վարշավա ավիատոմսի գինը դեկտեմբեր ամսվա ընթացքում ամենաէժանը կլինի դեկտեմբերի 19-ին՝ 142 դոլար, իսկ ամենաթանկը՝ դեկտեմբերի 16-ին՝ 309 դոլար։
Նշենք, որ տոմսերի արժեքները փոփոխվում են։ Տվյալ պահին գործող ամրագրումների արժեքներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ.

