Սա մշտական բնույթ կրող ձևաչափ է, որ մեր հայրենակիցները իրենց հուզող հարցերով կարող են դիմել ներկայացուցչություն, որևէ արտառոց բան չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, անդրադառնալով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Քաղաքացիների միակ խնդիրը բնակարանային խնդիրը չէ, բայց որոշում կայացնողը մենք չենք, համապատասխան մարմիններն են՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախի Հանրապետությունում։ Մենք ընդամենը մեր հերթին պետք է տեղեկացված լինենք մեր քաղաքացիներին ինչ հուզող հարցեր կա, որպեսզի շատ օպերատիվ ներկայացնենք որոշում կայացնողներին»,- ասաց նա։
Հարցին՝ տեղյա՞կ եք, թե քանի արցախցի է սպասում, թե երբ իրենց տուն կտրամադրվի՝ Ղազարյանը պատասխանեց. «Դա բավականին բարդ գործընթաց է, բայց աշխատանքները գնում են, այս պահին դժվար կլինի կոնկրետ թիվ նշել։ Դիմումների քանակի մասին օպերատիվ շտաբում տեղեկություններ կան»։

