Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բրիտանոֆիլ քաղաքական խմբակի խաղերը Հայաստանում, որոնք ավարտվեցին մեր պետության համար գոնե այս փուլում ծանրագույն պարտությամբ՝ հողերի կորստով և պետության արտաքին քաղաքական կշռի էական անկումով, պետք է ավարտել ամեն գնով: Այդ մասին առաջիկայում առիթ կունենանք խոսել շատ ավելի հանգամանալից, իսկ մինչ այդ ներկայացնեմ մի մարդու, որի մասին մենք պարտավոր ենք որոշակի տեղեկատվոթւյան տիրապետել:
Ռիչարդ Մուր, ծնվել է 1963 թվականին Լիբիայում, մանկությունը անցկացրել է Մոսկվայում, որտեղ մինչև 1968 թվականը աշխատում էր դիվանագետ հայրը: Օքսֆորդի համալսարանը ավարտելուց հետո 1987 թվականին Մուրը ծառայության է անցել բրիտանական MI6-ում, որտեղ աշխատանքը համատեղել է դիվանագիտական կարիերայի հետ Վիետնամում, Մալայզիայում, Պակիստանում, Թուրքիայում՝ 1990-1992 թվականներին: Թուրքիա վերադարձել է 2014 թվականի հունվարին որպես Մեծ Բրիտանիայի դեսպան և այդ կարգավիճակով պաշտոնավարել մինչև 2017 թվականի դեկտեբեր: Ի դեպ, Լոնդոն վերադառնալուց հետո Մուրը նշանակվել է բրիտանական արտաքին գործերի նախարարության տնօրեն ազգային անվտանգության գծով: Հարևան երկրում թերևս ամենահայտնի դիվանագետն էր, ով 2016 թվականին
Hürriyet թերթի գնահատականով Թուրքիայում թվիթերյան հարթակում ամենահայտնի երեք բլոգերների թվում էր:
Մուրը ազատորեն տիրապետում է թուրքերեն լեզվին, շատ հաճախ և պարբերաբար քննարկում, մեկնաբանում սոցցանցերում Թուրքիային վերաբերող նորությունները հենց թուրքերենով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, տիկինը տեսողական խանգարում ունի, որը հաղթահարելու հարցում օգնում է հատուկ ուսուցված շունը՝ Սթար/Աստղ անունով. Մուրը, ի դեպ, շատ ավելի հաճախ հիշատակում է թուրքերեն անունով՝ Յիլդիզ խանում:
Բրիտանական հետախուզության ղեկավարը հայտնի է որպես թուրքական Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի ֆան և Էրդողանի մերձավոր ընկեր, ով անմիջապես և հրապարակային առաջինը հանդես եկավ նրա պաշտպանության կոչով 2016 թվականի հեղաշրջման ժամանակ:
Դատելով բաց աղբյուրներում հրապարակված հաղորդումներից՝ Ռիչարդ Մուրի մասնագիտական գործունեության դաշտին է վերաբերում իրանական միջուկային ծրագրի թեմատիկան, մասնավորապես, հայտնի է, որ վերջին տարիներին նա իրանական միջուկային ծրագրի խնդրով մշտական բանակցողների թվում է եղել բրիտանական պատվիրակաության կազմում:
Բազմաթիվ գրառումներում ակնհայտ է, որ MI6 -ի նոր ղեկավարը Թուրքիային դիտում է որպես հսկայական ներուժով տարածաշրջանային գլխավոր օպերատոր Կովկասում, համարյա բացահայտ հանդես է գալիս դեպի Հարավային Կովկաս թուրքական էքսպանսիայի օգտին, որի նպատակ է համարում տարածաշրջանից մյուս բոլոր խոշոր խաղացողներին ի դեմս Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի դուրս թողնելը: Հատուկ նշեմ, որ բազմիցս եղել է Բաքվում, ադրբեջանական քաղաքական էլիտայի և, մասնավորապես, Ալիևների ընտանիքի հետ ջերմ կապեր ունի: Ռուսները Մուրին համարում են ռուսաֆոբ, ով որոշակի անհանգստություն պատճառող հեաքրքրություն և մասնագիտացում ունի Հյուսիսային Կովկասի, ինչպես նաև Աբխազիայի հարցում: Ի դեպ, առավելագույն կոշտ դիրքորոշում ունի քրդական հարցում և բացահայտ հանդես է գալիս անկախ կամ ինքնավար Քրդստանի գաղափարի դեմ:
Հաջորդիվ գրառումներով կմանրամասնեմ ռուս-բրիտանական գեոպոլիտիկ հակադրության, իրանական խնդրի հանգուցալուծման հնարավոր զարգացումների, բիտանա-իսրայելական, բիտանա-թուրքական և բրիտանա-ադրբեջանական հարաբերությունների շատերի համար անհայտ բազմաթիվ տեղաշարժեր՝ հույսով, որ մեր երկրում ի վերջո կհասկանան, թե ի՞նչ լուրջ զարգացումների ընդառաջ ենք կագնած: Նորից եմ պնդում, մենք պետք է վերջնականապես փակենք մեր երկրում բրիտանա-իսրայելական իշխանական խմբակի քաղաքական ավանտյուրայի էջը առնվազն տեսանելի ապագայի համար: Պետության վերակազմակերպման խնդրին հավասարազոր հրամայական անհրաժեշտություն է»:

