Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը տեղեկացրել է, որ Այրք բնակավայրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:
Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծում է ստացել խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
