Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր զրուցել եմ ՌԴ գլխավոր դատախազության և անվտանգության դաշնային ծառայության աշխատակից մի շարք ընկերների հետ։ Վստահաբար պնդում եմ, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիներին ներկայումս հանձնելուց փաստացի հրաժարվելու պատճառների վերաբերյալ ՀՀ իշխանության ներկայացուցիչների դատողությունները, հավաստիացումները որևէ հիմք չունեն և, ըստ սովորության, ուղղված են սեփական քաղաքական շահերի սպասարկմանը։ Այդ արհեստական փաստարկները կրում են ակնհայտ մոլորեցնող բնույթ, քանի որ պատճառները բոլորովին այլ են, իսկ գերիների ծնողների հետ նրանք անկեղծ չեն»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
