Հրաչյա Հակոբյանը հաստատեց ժամը 13.00-ին «Իմ քայլը» խմբակցության նիստ անցկացնելու մասին տեղեկությունը Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները Հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, 5 մարդ մահացել է Ինչ քրեական գործով են կանչել Վահե Հակոբյանին՝ չեմ կարող ասել, ողջամիտ կասկած ունենք, որ նրա նկատմամբ կարող են հարկադրանքի միջոց կիրառել. Փաստաբան Ոչկոմպետենտության շքերթը գլխավորում է Մակունցը. շուտով նախկինների կադրային քաղաքականությանը երանի ենք տալու Բողոքի ակցիա ԵԽԽՎ-ում, Վրաստանում հարձակվել են հայկական բեռնատարների վրա. հունվարի 25-ն՝ ամփոփ (տեսանյութ) Կոմունիստների ժամանակ էին ասում, թե դատավորը անպայման պետք է ամուսնացած լինի. Դատավորը՝ Ջհանգիրյանի հայտարարության մասին Մակունցից հետո ո՞վ է լինելու «Իմ քայլ» խմբակցության ղեկավարը Տեսանյութում 30 ավտոմեքենաների մասին է խոսվում, սակայն ցույց է տրվում միայն մեկը, անձը, որ արել է նկարահանումը՝ կարող է ոստիկանությանը դիմում գրի. Ջոնի Մելիքյան
Երևան, 26.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

«Փաստ». «Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միգուցե մեկ կամ մեկուկես տարի առաջ կարողանայինք ասել, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, բայց այս պարագայում մենք գործ ունենք ուղղակի կառավարման չգոյության հետ: Իսկ կառավարման ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ, օրինակ՝ խորհրդարանը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնել, չի կարողանում կայացնել որոշումներ՝ ինչ-ինչ քաղաքական կամ քաղաքագիտական պատճառներից ելնելով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «ՀՀ-ում չկա քաղաքական կառավարում, ինչի մասին նաև ավելի վաղ եմ փաստել: Իսկ թե ինչու երկիրը վերջնականապես քաոսի չի վերածվում, որովհետև մինիմալ լիազորություններով բյուրոկրատական միջին օղակը փորձում է կայացնել ընթացիկ կառավարչական որոշումներ՝ այսպիսով զերծ պահելով վերջնական քաոսից: Այնուամենայնիվ, այսօր չկա պառլամենտ, կառավարություն գոյություն չունի:

Այսօր շատ ավելի մոտ ենք քաոսին, այսպես շարունակվելու դեպքում ավելի ենք մոտենալու: Երկիրն ամբողջապես քաոսի վերածելու հավանականությունը մեծանալու է, որովհետև չկա քաղաքական կառավարում, չկան մարմիններ, որոնք պատասխանատու են իրենց լիազորությունների ու գործողությունների համար: Այս պարագայում վաղ թե ուշ ամբողջական քաոսի ենք հանգելու: Ընդհանուր առմամբ, ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը: Դեռ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նման մի միտք հայտնեց՝ «եթե լսենք մեր ընդդիմադիրներին, ինձ թվում է, որ վարագույրը քաշեմ՝ տանկեր, քաոսային իրավիճակներ կտեսնեմ հրապարակում»:

Նա այդպես էր ներկայացնում իրեն քննադատողների, ընդդիմության խոսքը, որոնք ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին իրենց պատկերացումներն էին հայտնում: Իբրև թե փորձում էր ժողովրդին համոզել, որ ընդդիմությունն ամբողջությամբ խաբում է: Վստահեցնում եմ՝ եթե Փաշինյանը վարագույրը հիմա էլ հետ քաշի՝ հրապարակում էլի տանկեր չի տեսնի: Այսինքն, իր համար որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նորմալ է, մեքենաները երթևեկում են, մարդիկ՝ քայլում: Չեմ զարմանա անգամ, որ ասի, թե ընդդիմությունը խուճապ է տարածում»,-նկատեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, առհասարակ, երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: «Եվ հեռանում են, ինչպես եղավ, օրինակ՝ գերմանացիների, ճապոնացիների մոտ:

Բայց հիմա Ն. Փաշինյանը փորձում է արդարանալ, ասել՝ հանգամանքներն էին այդպիսին, որ ստորագրեցի: Նման փորձը խեղկատակության, անմեղսունակության համատեքստում է: Ոչ ոք իրեն չի ասում, որ ոչ անելանելի իավիճակից ելնելով են երկրի լիդերները կապիտուլ յացիա ստորագրում: Բայց հենց այդ անելանելի վիճակից ելնելու պատճառով է, որ հետագայում քաղաքական հանգամանքները ստիպում են հրաժարական տալ, և հրաժարական են տալիս, շատերի հետ էլ ավելի վատ բաներ են տեղի ունենում: Սա պատմական օրինաչափություն է, և ինչքան էլ Փաշինյանը փորձի այդ պատմական օրինաչափությունից դուրս դնել իրեն, իր մոտ դա չի ստացվելու: Եվ անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Ն. Փաշինյանը հրաժարական է տալու: Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին:

Շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի մեջ է: Ցուգցվանգը մի իրավիճակ է, երբ քո ցանկացած հաջորդ քայլը վատթարացնում է քո դիրքը: Երբ Փաշինյանը մնում է իշխանության, յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է վատթարացնում իր վիճակը: Իր ամեն խոսքից, գրառումից, ամեն մի post-ից հետո իր վիճակն ավելի է վատթարանում: Այս մարդն ուղղակի չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսի իրողության մեջ է հայտնվել, ու շարունակում է իներցիայով կառչած մնալ այդ աթոռին»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչի մասին խոսում է Ն. Փաշինյանը, արդեն ժամանակավրեպ է: «Այդ խոսքի մեջ չկա միտք, անկեղծություն: Իր խոսքն ընդհանրապես երկուսուկես տարի ամբողջությամբ խարսխված է եղել ստի, կեղծիքի, մանիպուլ յացիաների վրա: 2020 նոյեմբերի 9-ին գրել էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», բայց Շուշին արդեն տրված էր:

Ինչքան էլ զարմանալի թվա, նա չէր կեղծում, երբ ասում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, որովհետև եթե իրեն ասեին՝ Շուշին տրված է եղել, դու ի՞նչ գրառում ես արել, իր ոճով հանգիստ կասի՝ այո՛, Շուշիի համար մարտերը շարունակվում էին, բայց ես ասե՞լ եմ, թե որտեղ են շարունակվում: Նույն տրամաբանությամբ կասի՝ Շուշիի համար մարտերը Մարտակերտում էին շարունակվում, որովհետև եթե Մարտակերտում կարողանայինք բեկում մտցնել, հետագայում դա անդրադառնալու էր նաև Շուշիի վրա: Ինչ եմ ուզում ասել. ինքը ոչ թե խաբում է, այլ «մուտիտ» է անում, խառնում է իրականությունը: 90-ականներին մի իրանցի էր եկել Հայաստան ու փորձել էր շաքարավազ գնել: Հայը իրեն խաբել էր՝ շաքարավազի փոխարեն մի քանի ֆուռ ավազ էր ծախել նրան:

«02» հաղորդաշարով խոսեցնում էին հային՝ հարցնում՝ ինչո՞ւ ես այս մարդուն ավազ վաճառել, ասում էր՝ ես իրեն չեմ խաբել, ինքն ինձնից «песок» է ուզել, ես էլ իրեն ավազ եմ վաճառել, թող շաքարավազ ուզեր՝ շաքարավազ վաճառեի:Ն. Փաշինյանը շարունակում է «գաղութի առնետների» մտածելակերպով ավիրել ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը, ինչը իրեն, մեծ հաշվով, հաջողվել է: Կեղծիք, սուտ, խառնակչություն, մարդկանց խղճի վրա խաղալ. Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը սա է: Պարզապես նման մարդու խոսքին լուրջ վերաբերվել պետք չէ: Ես վերջերս մի հոգեբանի հետ էի խոսում: Հարցրի՝ Փաշինյանի գործողությունների մեջ անմեղսունակության հատկանիշներ տեսնո՞ւմ եք: Նա դրական պատասխան տվեց: Սա հոգեբանի կարծիք է, և խնդիրն ամենևին վիրավորելը չէ:

Սա այն մարդկանց բնորոշումն է, ովքեր չեն կարողանում գիտակցել իրենց գործողություններից հետո բխող և իրենց բաժին ընկնող պատասխանատվությունը: Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 10-ին: Այդ օրը մի իրավիճակում էինք, երբ հայկական վերահսկողության տակ էին տարածքներ, որոնք պահանջում էր Ադրբեջանը, և ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ էին հարյուրավոր հայ գերիներ: Այս փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանը մեզանից ստանալիք ուներ, մենք՝ Ադրբեջանից: Ադրբեջանը իր ստանալիքի համար հստակ գրաֆիկ է սահմանում, որն ամրագրվում է այդ փաստաթղթի մեջ, հայկական կողմը մեզ համար մեր թանկի՝ մեր տղերքին վերադարձնելու համար որևէ գրաֆիկ չի սահմանում»,ասաց Ա. Համբարձումյանը՝ ընդգծելով, որ երբեմն կան իրավիճակներ, երբ դրանք գնահատելու համար դժվար է գտնել բառեր, որոնք նորմատիվային, քաղաքագիտական լեքսիկոնից դուրս չեն գա: «Բառ չունեմ ասելու, սա ի՞նչ հանցագործություն է:

Մարդը չգիտի՝ ինչպես արձանագրի, ինչ որակում տա: Ու հիմա անհնար է սպասել, թե Հայաստանի այս կառավարությունն էֆեկտիվորեն կկարողանա լուծել գերիների հարցը: Այս պարագայում հարցը պետք է կարգավորվի ՌԴ-ի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական մասնակցությամբ: Էլ ո՞ւմ հետ հույս կապել այս պարագայում: Այս չակերտավոր «իշխանությունից» որևէ բան հնարավոր չէ սպասել: Միայն մեկ բան կարելի է սպասել՝ օր առաջ հրաժարական: Փաշինյանի գրառումներից միայն իր հրաժարականի մասին գրառումը կարելի է կարդալ: Այլ post ու այլ սպասելիք չպետք է լինի: Վստահ եմ, որ post-ն իրեն սպասել չի տա»,-հավելեց փորձագետը: Իսկ թե որն է վերջնական քաոսից խուսափելու ճանապարհը՝ նա ընդգծեց. «Մենք մի այնպիսի աղետալի իրավիճակում ենք, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի աստվածային կարողություններով մարդ պետք է լինի, որ կարողանա այդ պատասխանատվությունն ու բեռն իր վրա վերցնել:

Չեմ պատկերացնում, բայց հուսով եմ, որ այս հողի վրա վերջապես քաղաքական առումով կծնվի մեկը, որը կկարողանա այդ բեռն ու պատասխանատվությունը վերցնել: Մեզ «смиритель» է պետք, շատ կարճ ժամանակ անց պետք է նաև խորհրդարան, որը կազմված կլինի բացառիկ քաղաքական միտք ունեցող ու բացառիկ արդար մարդկանցից: Այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ուղղակի վերահսկողություն սահմանել այն մարդու նկատմամբ, որը պետք է իրականացնի գործադիրի կառավարումը: Եթե այս երկու հանգամանքները չեղան, մենք տանուլ ենք տալու նաև Հայաստանն այնպես, ինչպես Արցախը: Եթե չկարողացանք ինքնակազմակերպվել այս ամենի շուրջ՝ մեր բանը բուրդ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք Հրաչյա Հակոբյանը հաստատեց ժամը 13.00-ին «Իմ քայլը» խմբակցության նիստ անցկացնելու մասին տեղեկությունը Զանգիր Բայդենին, շնորհավորիր, խնդրիր գոնե 10-15 գերիների վերադարձ կազմակերպել, չի մերժի․ Սուրեն Սարգսյանը՝ Փաշինյանին Արայիկ Հարությունյանն Արցախի ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին Միկրոձեռնարկատերերը պետք է հաշվետվություն ներկայացնեն մինչև 2021թ. փետրվարի 1-ը. ՊԵԿ Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Արցախի մի շարք բնակավայրերում ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում Հայտնաբերվել է Աշոտ Խաչատրյանի աճյունը. ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով Արցախի ՊԲ-ն անհետ կորած զինծառայողների հարազատների համար հայտարարություն է տարածել Переговорщики трех стран обсудят варианты железной дороги через Армению (WP) Հրդեհ Օձուն գյուղում․ անկել է 30 հավ Հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, 5 մարդ մահացել է Բաքվում հստակեցրել են բնակելի շենքում պայթյունի հետեւանքով զոհերի եւ տուժածների թիվը ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է․ Ռուստամ Բադասյան Սինանյանն այցելել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Հայկական դիվանագիտությունն անթույլատրելի պարտություն է գրանցել». Արման Բաբաջանյան Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 9 քաղաքացու ցուցաբերել օգնություն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «168 ժամ». Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին «Փաստ». «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Հրապարակ». Չի բացառվում, որ շուտով Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից Դեռ գոհ եղեք, որ ընդամենը էս տեսակ հայտարարություններով են հասկացնում թե ինչ վնաս եք հասցրել հայ-իրանական հարաբերություններին. Կարեն Թովմասյան «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար «Ժողովուրդ». Որն է Իրանի իրական նպատակը «Ժամանակ». 17-ը սպառեց իրեն. Ինչն է 17-ի ֆորմատի կազմալուծման պատճառը Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել. «Հրապարակ» «Փաստ». ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները. Կարեւոր փորձություն է «Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Փաստ». Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է, կլինեն տարբեր հանդիպումներ Ինչ են հուշում աստղերը հունվարի 26-ի համար Լույս չի լինի Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ ՀՀ մի շարք ավտոճանապարհներին երկասառույց է, Մասիս քաղաքում մառախուղ է Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է Սուրբ Սարգսի տոնի բոլոր միջոցառումները չեղարկվել են Անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան Երևանում վագոն-տնակ է այրվել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ Սյունիքի նախկին մարզպետն աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ. ՔԿ-ն՝ Հակոբյանին հարցաքննության հրավիրելու մասին. 1lurer.am